487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բուժհանձնաժողովները պետք է բացառեն վատառողջ զինվորի մուտքը ազգային բանակ. նախարար
10:16
25 Մարտի 2009

Զորակոչի ընթացքում զինակոչիկների շրջանում հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովները պետք է առավել հետևողական  և մանրակրկիտ աշխատանք կատարեն՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը ազգային բանակ, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այս մասին նախարարը հայտարարել է երեքշաբթի ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման և անցկացման թեմայով տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։

Բացելով խորհրդակցությունը՝ Օհանյանը նշել է, որ զինված ուժերի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը վերջինիս համալրման գործընթացն է, որի ուղղությամբ իրականացվող աշխատանքները որակապես բարելավելու անհրաժեշտություն կա:

Առողջապահության նախարարն իր հերթին նշել է, որ բուժհանձնաժողովների կազմում կադրային բարեփոխումներ են իրականացվելու և պատրաստակամություն է հայտնել զորակոչի ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործում:

Քուշկյանը նաև ընդգծել է, որ հանձնաժողովներում ներգրավված յուրաքանչյուր բժիշկ պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործին` պատասխանատվություն կրելով իր կողմից տրվող ախտորոշման համար:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն իր հերթին հայտարարել է, որ բուժհետազոտության հետ կապված լրացուցիչ խնդիրներից խուսափելու նպատակով երկուստեք հսկողություն պետք է սահմանվի բժշկական հանձնաժողովների նկատմամբ, ինչը կնպաստի զորակոչի գործընթացի առավել սահուն և արդյունավետ իրականացմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բժշկական կադրերի պատրաստմանը և կադրային փոփոխություններին, մարզային բուժհանձնաժովներն անհրաժեշտ թվաքանակով մասնագետների ապահովմանն ու վերապատրաստմանը, բուժսարքավորումների թարմացմանը, նախազորակոչային տարիքի երիտասարդների անվճար բուժմանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերի և առաջարկությունների վերաբերյալ կկայացվեն համապատասխան որոշումներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։