481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ողջունում է Արևելյան գործընկերության հաստատումը ԵՄ գագաթնաժողովի կողմից. ՀՀ նախագահ
19:58
24 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ողջունում է Արևելյան գործընկերության հաստատումը ԵՄ գագաթնաժողովի կողմից, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերի և Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Հայաստան Եվրամիության խորհրդատուների խումբ գործուղելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նոյեմբերին Բրյուսել կատարած այցի ընթացքում: Խմբի նպատակն է խորհրդատվական օժանդակության տրամադրել ՀՀ պետական մարմիններին ու գերատեսչություններին` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների կտրվածքով Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը լավագույնս կատարելու համար:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառակությունից, ողջունելով խորհրդատվական խմբի անդամներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանց գործունեության պաշտոնական մեկնարկին նման հանդիպումը կարող է օգտակար լինել և նպաստել խմբի առաքելության հաջող իրականացմանը:

Գոհունակությամբ ընդգծելով բանակցությունների ընթացքում փոխվստահության մթնոլորտը, Սերժ Սարգսյանն ասել է, որ ստորագրված հուշագիրը, և ընդհանրապես այդ ուղղությամբ բոլոր  գործողությունները մեկ նպատակ են հետապնդել. այնպես անել, որ Հայաստանը կարողանա առավել արդյունավետ ու օգտակար իրականացնել Գործողությունների ծրագիրը:

«Մենք կարծում ենք, դա, ի վերջո, պետք է բերի նրան, որ ստեղծվեն լրացուցիչ նոր կարողություններ, իսկ առանձին դեպքերում, որպես արդյունք, կարող է լինել նոր ինստիտուտների ձեւավորումը», -ընդգծել է երկրի ղեկավարը:

Դիմելով խորհրդատվական խմբի անդամներին, նախագահն ասել է. «Այս ծրագրի իրականացումը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը և իշխանությունները հավատ ունի մեր հարաբերությունների ապագայի հանդեպ: Կարծում եմ, համատեղ փորձառությունը օգտակար կարող է լինել նաև Արեւելյան քաղաքականության ծրագրերի իրականացման համար: Մենք ողջունում ենք Արևելյան գործընկերության հաստատումը ԵՄ գագաթնաժողովի կողմից: Վստահ ենք, որ Հայաստանի համար այստեղ կան նպաստավոր տեղեր, և մենք հաճույքով կաշխատենք մեր երկրի համար օգտակար ծրագրեր իրականացնել»:

Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է Եվրամիության, եվրոպական կառույցների աջակցությունը մեր երկիրն ավելի ժողովրդավար, մեր տնտեսությունն ավելի մրցունակ, մեր երեխաների ապագան ավելի ապահով դարձնելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների ծրագրերին:

Այս համատեքստում նա կարևորել է խորհրդատուների աշխատանքն ու դերակատարությունը և նշել, որ նրանց օժանադակութունը լինելու է պահանջված ու անհրաժեշտ:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը ողջունել է Եվրամիության հետ հարաբերությունները մերձեցնելու Հայաստանի նախագահի ջանքերը` նմանօրինակ համագործակցության առկայությունը գնահատելով  փոխադարձ վստահության վկայություն: -0-

 

Се8ь
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: