487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Տուբերկուլյոզի դեմ պայքարի ԱՀԿ ծրագրերն իրականացնելու առումով Հայաստանը 184 երկրների թվում 8-րդ տեղն է զբաղեցնում
19:12
24 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարահային կազմակերպության՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրերն իրականացնելու առումով Հայաստանը 184 երկրների թվում 8-րդ տեղն է զբաղեցնում, հայտնեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության ցուցաբերման կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը։

Նա ավելացրեց նաև, որ այդ ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 10-րդ, իսկ Ադրբեջանը՝ 39-րդ հորիզոնականը։     

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համար ԱՀԿ-ն մշակել է տուբերկուլյոզի բուժման ԴՈԹՍ ռազմավարությունը (DOTS – Directly Observed Treatment Short-course-բուժման կարճ կուրս անմիջական հսկողության տակ), որը կիրառվում է աշխարհի 184 երկրում։   
 
Այս տվյալները Պողոսյանը բերեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցեցին նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է 1982 թ.-ից՝ 1882 թ.-ի մարտի 24-ին Ռոբերտ Կոխի կողմից թոքախտի հարուցիչի հայտնաբերման 100-ամյակի կապակցությամբ։  

Պողոսյանը նշեց, որ Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի հարցում առաջընթաց է գրանցվել, հաջողվել է կրճատել թոքախտով հիվանդների թիվը, մասնավորապես երեխաների, ինչպես նաև տուբերկուլյոզից մահացությունների դեպքերը։  

Առողջապահության նախարարության տվյալներով, 2008 թ.-ին թոքախտով հիվանդացության 1519 նոր դեպք է գրանցվել, ինչի արդյունքում 100 հազար մարդու հաշվով հիվանդների ընդհանուր թիվը 47 է կազմել։ Ընդ որում 2008 թ.-ին թոքախտից մահացությունների թիվը կրճատվել է 1,3 տոկոսով՝ կազմելով 4,3 մարդ 2007 թ.-ի 5,4-ի համեմատ։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի գործում Պողոսյանը կարևորեց բժշկական անձնակազմի կրթումը։ Նրա խոսքերով, դեղորայքակայուն թոքախտով հիվանդացության դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում սխալ բուժման պատճառով։

Այս առնչությամբ նա հայտնեց, որ Հայաստանին հաջողվել է ՁԻԱՀ-ի, մալարիայի և թոքախտի դեմ պայքարի համար Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհը շահել, որը 2008 թ.-ին Հայաստանին 5-ամյա կտրվածքով դեղորայքակայուն թոքախտի դեմ պայքարի համար 6,5 մլն եվրո է հատկացրել։  
 
Այս ծրագրի շրջանակներում Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսապանսերում միջազգային ամենաժամանակակից չափանիշներին համապատասխան 90 տեղանոց բաժանմունք է ստեղծվել՝ նախատեսված դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար։ Բացի այդ, շարունակվում է համագործակցությունը «Բժիշկներ առանց սահմանների» (Ֆրանսիա) միջազգային կազմակերպության հետ պոլիկլինիկաներում դեղորայքակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի և դրա բուժման համար։      

Ենթադրվում է, որ 2009 թ,-ին նման կաբինետներ կգործեն 10 պոլիկլինիկաներում, որոնք ընդգրկում են Երևանի բոլոր համայնքները։ Ինչպես նաև ծրագրվում է դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժում սկսել ՀՀ որոշ մարզերում։   

Պողոսյանն ընդգծեց տուբերկուլյոզի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության կարևորությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։