478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը քննարկեցին մշակութային արժեքների պահպանման խնդիրները
18:20
24 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը երեքշաբթի հանդիպման ժամանակ քննարկեցին մշակութային արժեքների պահպանման խնդիրները ապագա սերունդների համար, հայտնում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«ԱԺ նախագահը շեշտեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված հայրենանվեր մեկդարյա գործունեությունը` նշելով, որ ՀԲԸՄ-ն մեր երկրում իրականացրել է մի շարք կրթական, մշակութային, սոցիալական, մարդասիրական և եկեղեցաշինական ծրագրեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
 
Աբրահամյանը կարևորեց միության դերը ապագա սերունդների համար հոգևոր ժառանգության պահպանման գործում: Նշվեց, որ միության բարերարների աջակցությամբ և Սուրբ Էջմիածնի ջանքերով վերականգնվել են նաև բազմաթիվ եկեղեցիներ, ստեղծվել են հոգևոր դպրոցներ և կազմավորվել հայորդյաց տներ: 

Խորհրդարանի ղեկավարը  ողջունեց սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպված ծրագրերը, որոնք ուղղված  են Հայաստանը բացահայտելուն, ավանդույթները, մշակույթը, պատմությունը ճանաչելուն և հայրենիքի հետ իրենց կապերը ամրապնդելուն:

Սեդրակյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ներկայացրեց կատարված աշխատանքը, խոսեց անելիքների մասին: Ավելի քան 22.000  անդամ ունեցող ՀԲԸՄ-ի 120 մասնաճյուղերն ու  27 մշակութային կենտրոններն այժմ գործում են 29 երկրներում: Չնայած համաշխարհային ‎‎ֆինանսատնտեսական ճգնաժամին, ՀԲԸՄ-ն փորձում է իրականացնել բոլոր նախատեսված ծրագրերը:

Սեդրակյանը նշեց, որ Նորքում ՀԲԸՄ-ն արդեն իսկ ունի 1,5 հեկտար հողատարածք, ուր նախատեսում է ստեղծել ուսուցողական կենտրոն, որը կշարունակի Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության գործը:

Այնտեղ ամեն տարի կարող է ուսանել աշխարհի տարբեր երկրների ավելի քան  1000 հայազգի ուսանող, և այն կարող է դառնալ երիտասարդ հայ մասնագետների, մտավորականների համաշխարհային երիտասարդական եզակի կենտրոն:

Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեց նորաստեղծ սփյուռքի նախարարության գործունեությունը համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու հարցում և պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը իր ազգանվեր և հայապահպան առաքելությունը իրականացնելու գործում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: