486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աշխատել քաղաքապետի պաշտոնում մինչև երկրում սահմանադրական կարգի վերականգնումը. մամուլի քարտուղար
17:17
24 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աշխատել քաղաքապետի պաշտոնում մինչև երկրում սահմանադրական կարգի վերականգնումը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի  մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Ավագանու խորհրդի ընտրություները Երաևնում կանցկացվեն մայիսի 31-ին: ՀՀ ԿԸՆՀ տվյալներով, ընտրությունների կմասնակցի վեց ընկերություն և մեկ դաշինք՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՀԿ-ն, «Օրինած երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և Հայ ազգային կոնգրես դաշինքը:

Միաժամանակ նա նշեց, որ ՀԱԿ-ը նախընտրական պայքարում որևէ մեկին որպես մրցակից չի տեսնում՝ նշելով, որ Կոնգրեսի հիմնական մրցակիցը գործող իշխանություններն են։ Ինչպես կարծում է ՀԱԿ ներկայացուցիչը, ընտրությունները կդառնան ընտրազանգվածի կողմից իրավիճակի լավագույն գնահատականը, և եթե դրանք արդար և օրինական անցկացվեն, ապա լուրջ հաղթանակ կլինեն պետության համար, անկախ նրանից, թե ով կհաղթի։

Նա դրական գնահատեց այն փաստը, որ կոալիցիոն ուժերը հանդես են գալիս ընտրություններում որպես առանձին կուսակցություններ, մինչդեռ ընդդիմությունը հանդես է գալիս համախբված դիրքերից։ «Առաջին անգամ 14 ընդդիմադիր կուսակցություն հանդես է գալիս ընտրություններում միացյալ դաշինքով, որտեղ ընդգրկված են բոլոր կուսակցությունների բոլոր թեկնածուները»,- ասաց Մուսինյանը՝ հավելելով, որ ցուցակում ընդգրկվել է 167 մարդ։

Նրա խոսքերով, բոլոր կուսակցությունները գրավոր հաստատել են ցուցակը, որը կազմվել և հաստատվել է ՀԱԿ քաղխորհրդի կողմից։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: