+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առաջին նախագահը սրընթաց կերպով կորցնում է ընտրողների վստահությունը, կարծում է Դեմկուսի առաջնորդը
16:32
24 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքապետի ընտրությունների նախօրեին սրընթաց կերպով կորցնում է ընտրողների վստահությունը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցի վեց քաղաքական կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք՝ Հայ ազգային կոնգրեսը։ Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Ես զարմանում եմ, որ դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են հավատալ այդ անձնավորությանը։ Նա կարող է իր տեսանկետը փոխել ամիսը մեկ անգամ և հանդես գալ բոլորովին այլ դիրքորոշմամբ՝ դրանով իսկ սադրելով մարդկանց»,- ասաց Սարգսյանը։

Նա ավելացրեց նաև, որ, իր կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանին կսատարի այնքան մարդ, որքան եկել է ընթացիկ տարվա մարտի 1-ի հանրահավաքին։

Ի տարբերություն ընդդիմության նախորդ տարվա հանրահավաքների, այս տարվա մարտի 1-ի հանրահավաքը փոքրաթիվ էր։

«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կընդունի ըտնրությունների միայն այն արդյունքը, որը կհաստատի նրա հաղթանակը, այլ դեպքում նա կվիճարկի ընտրությունների արդյունքները՝ դրանով իսկ դրդելով ժողովրդին նոր անկարգությունների»,- նշեց Սարգսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

ՀԴԿ ղեկավարը նաև կարծիք հայտնեց, որ հաղթանակի դեպքում Հայաստանի առաջին նախագահը ոչ մի դեպքում չի մնա քաղաքապետի պաշտնում։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: