484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանկոֆոնիայի շաբաթ կանցկացվի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում
16:24
24 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի շաբաթվա հանդիսավոր բացումը, հաղորդում է բուհի մամուլի ծառայությունը։

Ֆրանկոֆոնիայի հանդիսավոր բացման արարողությանն իրենց ողջունի խոսքը կուղղեն Ֆրանսիայի, Բելգիայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների դեսպաններ: Միջոցառմանը հրավիրված են նաև ՀՀ ԿԳ նախարարը, ԱԳ նախարարը, Սփյուռքի նախարարը և այլ բարձրաստիճան անձինք:

«Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, լինելով լեզուների և մշակույթների օրրան, իր առաքելությունն է համարում  հանրապետությունում և ողջ տարածաշրջանում ֆրանսերենի տարածումը և զարգացումը»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։

2005թ.-ից համալասարանն անդամակցում է AUF-ին (Ֆրանկոֆոն համալսարանական ընկերություն) և ակտիվ համագործակցում այս կազմակերպության հետ, իսկ 2008 թ-ից այստեղ գործում է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոնը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆրանսերենի դասավանդման նորագույն մեթոդներին, գիտության նոր ուղղություններին և այլն:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կտևեն մարտի 19-31-ը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հովանու ներքո:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ծրագրվում է իրականացնել տարբեր մշակութային, գիտական և կրթական ծրագրեր:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կազմակերպվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության,  Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Ռումինիայի դեսպանությունների համատեղ ջանքերով: Միջոցառումների իրականացմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությունը և «Բլաք Բան» ընկերությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: