484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կանցկացվի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» ցուցահանդեսը
16:12
24 Մարտի 2009

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական աջակցությամբ, 2009թ. ապրիլի 10-13-ը Երևանում կազմակերպում է ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» խորագրով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Առողջապահություն և դեղագործություն  EXPO 2009» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

Ցուցահանդեսի մասնակիցներն են տարբեր բժշկական ուղղվածությամբ տեղական և  խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ, բժշկական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան բժշկական սարքավորումների արտադրողներ և մատակարարներ:            

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ կանխարգելման բժշկություն, կլինիկական բժշկություն, ատամնաբուժություն, դեղագործություն, ախտորոշում, մայրություն և մանկություն, բժշկական սարքավորումներ, հիգիենա, բուժիչ հանքային ջրեր։

Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, տեսացուցադրություններ, բուժիչ կոսմետիկական գործընթացներ, դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ, սեմինարներ։

Միջոցառան անցկացման նպատակը բժշկական ապրանքներ ու ծառայություններ տրամադրելն է, նոր գործընկերներ ձեռք բերելը և ցուցահանդեսի մասնակիցների միջև շփումների ակտիվ զարգացումն ու ընդլայնումը:

«Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2009» ցուցահանդեսը բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքներն ու խորհուրդները լսելու, տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրների լուծման ուղիներ գտնելու բացառիկ հնարավորություն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 250% աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 25%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ: Դրանց թվում են մշտական մասնակիցները` «Յունիֆարմ»  (ԱՄՆ), բժշկական դեղամիջոցների Բորիսովսկի գործարանը (Բելառուս), «Պոլիսան» (Ռուսաստան), «Մոնիտոր» (Ռուսաստան), «Գիգիենա Մեդ» (Ռուսաստան), «Տոշիբա» (Ճապոնիա), «Էկոլաբ» (Ռասաստան), «Ինտերֆարմ տեխնոլոջիզ» (Ռուսաստան), «Բատֆարմա» (Վրաստան) և այլ ընկերություններ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու USAID-ն:

«Այսկերպ ցուցահանդեսի մասնակիցներն ու այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների մասնագիտական ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից»,- նշեցին մամուլի ծառայությունից:

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն առաջնային է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում տարբեր ոլորտների, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսներ և համաժողովներ կազմակերպելու գործում։

 

Ամեն տարի LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդես, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: