484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև համաձայնագրի շրջանակներում դրամաշնորհային նախագծեր են իրականացվում երիտասարդական քաղաքականության ոլորտում
13:06
24 Մարտի 2009

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև ստորագրված մեկամյա պայմանագրի շրջանակներում իրականացվում է «Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագիրը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։

Ծրագիրը ենթադրում է մարզային երիտասարդական կենտրոնների միջև փորձի փոխանակում, այդ կենտրոնների անձնակազմի և մարզի երիտասարդության շրջանում հմտությունների ու կարողությունների զարգացում։

«Ծրագրի շրջանակներում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որը կանցկացվի երեք փուլով», - նշեցին մամուլի ծառայությունից։

Առաջին փուլի համար մարզային 10 երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններից ներկայացվել է 11 ծրագիր, որոնցից 7-ն ընտրվել են ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ու կենտրոնի աշխատակիցների կողմից ու ստացել ֆինանսավորում։

Ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք չափանիշեր, այդ թվում՝ ռազմավարությանը համապատասխանելը, երիտասարդների ներգրավումը ծրագրի իրականացմանը, նորարարական և ստեղծագործական մոտեցումները։

Յոթ ծրագրերի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Դրանց իրականացման ժամկետը մինչև ապրիլի 15-ն է:

 

«Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագրի նպատակը մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։