482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երկրաշարժի արձագանքման միջազգային եռօրյա խաղարկային վարժանքներն են մեկնարկել Երևանում
12:25
24 Մարտի 2009

Երկրաշարժի արձագանքման միջազգային եռօրյա խաղարկային վարժանքները երեքշաբթի մեկնարկել են Երևանում

Վարժանքներին մասնակցում են փրկարարներ աշխարհի 22 երկրներից և փորձագետներ՝ մի շարք միջազգային կազմակերպություններից։

«Նման միջազգային վարժանքներն ուղղված են աղետի դեպքում համագործակցությանը, ջանքերի համախմբանն ու դրանց համակարգմանը՝ մարդկանց փրկելու մեխանիզմների առավել կատարելագործման նպատակով», - լրագրողներին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը։

Նրա խոսքերով՝ աշխարհում ընդհանուր մոտեցումն այն է, որ աղետներին դիմակայելու, արձագանքելու, դրանց հետևանքները վերացնելու և հատկապես փրկարար գործողություններ իրականացնելու համար չափազանց կարևոր է միջազգային համագործակցությունը։

Շահգելդյանի խոսքերով՝ պատահական չէ, որ նման վարժանքները կազմակերպվում են Հայաստանում, որտեղ տարերային աղետների ռիսկը չափազանց մեծ է։ «Բացի այդ, դա հնարավորություն է տալիս մեր փրկարարաներին համագործակցել տարբեր երկրների գործընկերների հետ», - ավելացրեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ հայ փրկարարները մասնակցել են փրկարարական աշխատանքների մի շարք երկրներում՝ մասնավորապես Իրանում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Բուշրա Հալեպոտան նշեց, որ անհրաժեշտ է լավ պատրաստվել հնարավոր երկրաշարժերին և ունենալ համակարգկման գործուն մեխանիզմներ՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային արձագանման տեսանկյունից և ապահովել մարդկանց գտնելու և փրկելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքները վերացնելու անհապաղ և արդյունավետ գործողություններ։

INSARAG` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը, ՄԱԿ-ի կազմում կազմավորվել է 1991 թվականին՝ Սպիտակի երկրաշարժին մասնակցած միջազգային տարբեր երկրների որոնողափրկարարական կազմավորումների նախաձեռնությամբ: INSARAG-ը 80 երկրների կազմակերպությունների ցանցի կենտրոն է՝ ստեղծված աղետներին արձագանքելու համար։

Վարժանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայկական գրասենյակի, Էստոնիայի կառավարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Տեխնիկական աջակցության գերմանական միության (GTZ) աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։