483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող հարցեր են քննարկել պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները
10:34
24 Մարտի 2009

Ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերին նվիրված խորհրդակցություն են անցկացրել երկուշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը՝ երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանը նշել է, որ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել այս հարցի ուղղությամբ, մասնավորապես, ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա հանրապետության մի շարք դպրոցներ կցվել են մոտակա զորամասերին, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ դպրոցականների և զինծառայողների միջև, իսկ ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչներն էլ հանդիպումներ են ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին, որում պետք է ընդգրկվեն ներկայացուցիչներ պաշտպանության ու կրթության և գիտության, ինչպես նաև  մշակույթի և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություններից:

Սեյրանյանն իր հերթին առաջարկել է աշխատանքային խմբում ներգրավել նաև որոշ դպրոցների տնօրենների և զինղեկների՝ հաշվի առնելով վերջիններիս երկարամյա աշխատանքային փորձը։

«Աշխատանքային խումբը ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում կկատարի ուսումնասիրություններ և հանդես կգա այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու առաջարկություններով», - նշվում է տեղեկատվության մեջ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նախնական զինվորական պատրաստության դասավանդմանը, զինղեկների պատրաստման գործընթացին, ռազմամարզական վարժարանների դերին, դպրոցներում համակարգչային հրաձգային դասարաններ կահավորելու և այլ թեմաներին առնչվող հարցեր:

Հանրապետությունում ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները որակապես բարելավելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով ՀՀ պաշտպանության ու կրթության  և գիտության նախարարություններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: