486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ-ն ակտիվացնում է գծի հիմնանորոգման գործընթացը
18:53
23 Մարտի 2009

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ակտիվացնում է գծի հիմնանորոգման գործընթացը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Երկաթուղային համակարգում վերանորոգման և շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաև գծի արհեստական կառույցների, կապի և էներգամատակարարման սարքավորումների ընթացիկ պահպանման աշխատանքների կազմակերպման և անցկացման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության կողմից ընդունվել է որոշում` «պատուհաններ» կազմակերպելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջինս իրենից ներկայացնում է կոնկրետ երկաթուղային տեղամասում երթևեկության լրիվ կանգնեցում` վերանորոգման և վերականգնողական աշխատանքների անցկացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գլխավոր գծի 5,4 կմ հիմնանորոգում:

 

Ըստ «ՀԿԵ» ՓԲԸ Գծի ծառայության պետ Աշոտ Ունուսյանի` աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել մինչև ապրիլի 10-ը: Ներկայումս վերականգնվել է «Քարակերտ» կայարանի գծի 925 կմ-ը: Մարտի 23-ին պլանավորվում է ավարտել «Արտենի» կայարանի գծի 1000 մ վերանորոգման աշխատանքները:

«Տվյալ տեղամասում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո կանցնեք Արտենի-Արագած գծի վերանորոգմանը», - նշել է Ունուսյանը՝ ավելացնելով, որ նշված տեղամասերը չեն վերանորոգվել ավելի քան 20 տարի և գտնվում են չափազանց անբավարար վիճակում:

Դրա հետ մեկտեղ Վանաձորի գծի ուղեմասում արդեն փոխարինվել են ավելի քան 3000 փայտակոճեր և փոխադրիչային չորսուների 10 կոմպլեկտներ, Գյումրիի ուղեմասում` 2600 կոճեր և փոխադրիչային չորսուների 8 կոմպլեկտներ: Աշոտ Ունուսյանի վկայությամբ` մետաղական կամուրջների վրա փոխարինվել են նաև 420 կամրջային չորսուներ:

«Այժմ մենք անցկացնում ենք գծային և գծանցային տնտեսությունների, ինչպես նաև արհեստական կառույցների ընդհանուր զննում»,- ասել է Ունուսյանը` նշելով, որ հիմնական գծի հիմնանորոգման գործընթացն ակտիվորեն կշարունակվի:

 «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: