484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը Էստոնիայի հետ հանդիպումների համար
17:35
23 Մարտի 2009

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2010 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Էստոնիայի ընտրանու հետ հանդիպումներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Պոուլսենը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ`Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան), Մայիս Ազիզյան («Ուլիս»), պաշտպաններ`Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Աղվան Մկրտչյան («Միկա»), Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Վահագն Մինասյան («Արարատ»), կիսապաշտպաններ` Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արթուր Ոսկանյան («Բանանց»), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Արտակ Դաշյան («Բանանց»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա), հարձակվողներ`Արա Հակոբյան («Միկա»), Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)։

Հիշեցնենք, որ Հայաստան – Էստոնիա մրցավեճը տեղի կունենա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայաստանի և Էստոնիայի հավաքականներն ընդգրկված են աշխարհի առաջնության հինգերորդ ընտրական խմբում։ Նրանց մրցակիցներն են Բոսնիայի և Հերցեգովինայի, Բելգիայի, Իսպանիայի և Թուրքիայի հավաքականները։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: