485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին և կոչ է անում մայրաքաղաքի բնակիչներին քվերակել ընդդիմության օգտին
16:10
23 Մարտի 2009

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է ընդունել չներկայացնել իր կուսակցական ցուցակը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին և կոչ է անում իր ընտրողներին և հայկական մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, «Օրինաց երկիր», Դաշնակցություն կուսակցութունները, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքը։

Միևնույն ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է անկախ հասարակական դիտորդի գործառույթ կատարելու իր վճռականությունը։

Հաղորդագրության համաձայն՝ դա ենթադրում է համալիր պայքար տանել քաղաքացիների քվեներն անաղարտ պահելու, դրանց կեղծման բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ թե ընտրական հանձնաժողովներում իր նշանակած անդամների միջոցով և թե այդ հանձնաժողովներից դուրս` նպաստելով նախընտրական արշավի ամբողջ ընթացքում, ինչպես դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում հավասար պայմանների ապահովմանը։

«Շնորհիվ այդ ամենի կհաջողվի հասնել ընտրությունների ազատությանը, արդարությանը, թափանցիկությանը, ուստիև` օրինականությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է դիտազննել ընտրությունների ընթացքը` արձանագրելով և հանրությանն ու իրավապահ մարմիններին ներկայացնելով տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ փաստերը:

«Ժառանգությունը» Երևանի բոլոր ընտրողներին և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին մաղթում է բարի ընտրություն»,- ասվում է փաստաթղթում։

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 2002 թվականին և գործում է Հայաստանի ողջ տարածքում։ Խորհրդարանում այն ներկայացված է յոթ պատգամավորներից բաղկացած համանուն խմբակցությունով։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։