486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «յոթի գործով» դատական նիստը հետաձգվել է այժմ արդեն մեղադրող կողմի խնդրանքով
14:38
23 Մարտի 2009

 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող այսպես կոչված «յոթի գործով» դատական նիստը երկուշաբթի ընդհատվել է և տեղափոխվել ապրիլի 1-ին։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Մինչև ապրիլի 1-ը դատական նիստը հետաձգելու որոշումը ընդունել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ մեղադրող կողմի միջնորդության հիման վրա։

Դատախազ Կորյուն Փիլոյանի խոսքերով, նախագահը ստորագրել է ՔՕ-ի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և 300-րդ (իշխանության բռնազավթում) հոդվածների վերաբերյալ խորհդարանի կողմից արված փոփոխությունները։

«Այս ամենի պատճառով անհրաժեշտություն է առաջացել անցկացնել քննարկումներ և ճշտումներ, և մեղադրող կողմը խնդրում է ժամանակ տրամադրել մինչև ապրիլի 1-ը», - ասաց նա։

Պաշտպանող կողմը մասամբ համաձայնել է ներկայացված միջնորդության հետ։ Ամբաստանյալներից մեկի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, պահանջվող ժամանահատվածը չափազանց երկար է, և մեղադրող կողմը կարող է բոլոր անհրաժեշտ ճշտումներն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում։

Սիմոնյանի պաշտպանյալ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին հայտարարեց, որ քանի որ ՔՕ-ի նշված հոդվածները, որոնցով մեղադրվում են ամբաստնյալները, վերանայվել են, իսկ նրանց որոշ մասերն ուժը կորցրած են ճանաչվել, ապա բոլոր ամբաստանյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

«Արդեն չկա այն օրենքը, ըստ որի մեզ մեղադրանքներ են ներկայացվել, և մեզ կալանքի տակ պահելու որևէ հիմքեր չկան։ Պետք է փոխվի մեր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը», - ասաց նա։

Դատավոր Մարտիրոսյանը համաձայնել է մեղադրող կողմի միջնորդության հետ և տեղափոխել է դատական նիստը ապրիլի 1-ին։

ՀՀ խորհրդարանականները մարտի 18-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարել ՀՀ Քրեական օրենսգրքի մեջ, որոնք նախագահը ստորագրել է մարտի 20-ին։

Հիմնական փոփոխությունը անդրադարձել է ՀՀ ՔՕ 225 հոդվածին, որը պատասխանատվություն է սահմանում բռնությամբ, ավերումներով և հրդեհներով ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։

Կատարվող փոփոխություններով խմբագրվել է նաև ՀՀ ՔՕ 300 հոդվածը՝ «Իշխանությունը յուրացնելը», համաձայն որի իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանդրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: