485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցի վեց քաղաքական կուսակցություն և մեկ դաշինք
12:47
23 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 31-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցի վեց քաղաքական կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Օհանյանի խոսքերով, ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, Օրինաց երկիր, Դաշնակցություն կուսակցութունները, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի համաձայն՝ առաջին երեք դիրքերը զբաղեցնում են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանն ու Երևանի պետական համալսարանի դասախոս Մարգարիտա Մաթևոսյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ներկայացրել է 180 անդամից բաղկացած ամենամեծ նախընտարական ցուցակը, առաջին երեք դիրքերը տվել է Երևանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, Ավան համայնքի թաղապետ, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանին և նախագծային կազմակերպության տնօրեն Հրաչ Պողոսյանին։

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորել են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Կուսակցության 167 անդամից բաղկացած ցուցակում ներկայացված չեն «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության թեկնածուները, որի հետ բանակցություններ էին ընթանում ընտրություններին համատեղ մասնակցելու հնարավորության մասին, սակայն արդյունքում «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել ընտրություններին։

Դաշնակցության ցուցակում առաջին երեք տեղերում են ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը։

Ժողովրդական կուսակցության ցուցակում առաջին երեք տեղերում են կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ» հեռուստահոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը, կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դեկան Հրաչիկ Վարդապետյանը։

Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը, ձեռներեց Աշոտ Մուհնեցյանը և ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակից  Յուրի Մատինյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում առաջին երեք տեղերում են ՕԵԿ-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Հենրիխ Բակունցն ու Սահմանադրական դատարանի խորհրդական Գրիգորի Վահանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։