480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կշարունակվի ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի և երեք պատգամավորի դատավարությունը
11:48
23 Մարտի 2009

Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «յոթի գորով» դատավարությունը կշարունակվի երկուշաբթի Երևանում:

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Դատական նիստը խափանվել էր և տեղափոխվել մարտի 23-ին՝ նախորդ երեքշաբթի մեղադրյալների փաստաբանների չներկայանալու պատճառով:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հաշվի առնելով, որ մեղադրյալների փաստաբաններից ոչ մեկը դատական նիստին չի ներկայացել, համարեց, որ փաստաբանների՝ դատական գործընթացի բնականոն ընթացքը խոչընդոտող բացակայությունը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։  

«Դատարանը որոշել է փաստաբաններին պատասխանատվության դրդող հայտարարությամբ նամակ ուղարկել ՀՀ Փաստաբանների պալատ՝ առանց դատարանի թույլտվության նիստը անհարգալից կերպով բաց թողնելու համար»,- հայտարարեց Մարտիրոսյանը։ 

Այսօրվա նիստին պետք է մասնակցեր հինգ մեղադրյալ, ովքեր դատավարության ընթացն անընդհատ խոչընդոտելու և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով նախկինում հեռացվել էին դատարանի դահլիճից: Այսպիսով, դատավարությանը ներկա չի լինի միայն մեղադրյալ Ոսկերչյանը: Սակայն պարզ չէ՝ արդյոք կկարողանա դատավոր Մնացականյանը շարունակել դատվարությունը, քանի որ մեղադրյալների փաստաբանները նախորդ նիստի ժամանակ, ի նշան բողոքի, լքեցին դատարանի դահլիճը:

«Յոթի գործով» բոլոր դատական նիստերն ընթանում էին լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալների՝ դատական նիստերի դահլիճում հավաքված կողմակիցներն ու մտերիմներն ակտիվորեն իրենց դժգոհությունն էին արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ, սուլում էին դատավորին և դատախազներին՝ ծափահարություններով դիմավորելով ամբաստանյալների ելույթները։

Դատական նիստերի ժամանակ դատարանի բակում ամբաստանյալների կողմնակիցները հանրահավաքներ էին կազմակերպում, որոնց զսպում էին դատական կատարածուները, ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատը։

«Յոթի գործով» դատական նիստերի ժամանակ դատարանի մոտակայքում ճանապարհային երթևեկությունը ևս խախտվում էր, քանի որ ամբաստանյալների կողմնակիցները պարբերաբար երթեր էին անցկացնում, իրավիճակը ստիպված էին լինում վերահսկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։