481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Կանադացի երգիչ և երաժիշտ Գառուն պատիվ է համարում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին մասնակցելը
11:17
23 Մարտի 2009

«Ինձ համար պատիվ է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթին մասնակցելը»,- կիրակի Երևանում համերգից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կանադացի հայտնի երգիչ և երաժիշտ Գառուն (Garou), ով առաջինն է կատարել Քվազիմոդոյի դերը «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլում։

Կիրակի տեղի ունեցավ Գառուի միակ համերգը Երևանում՝ համաշխարհային հյուրախաղերի և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։ Հայ հանդիսատեսի համար երգիչը կատարեց իր լավագույն երգերը, այդ թվում նաև «Belle» և «Gitan» հայտնի հիթերը, ինչպես նաև «Piece Of My Soul» նոր ալբոմի ստեղծագործությունները։

«Ես ավելի մեծ պատվի մասին չեմ էլ կարող երազել, քան ֆրանսիական երգը ֆրանկոֆոնյան երկրներում ներկայացնելը», - ընդգծել է Գառուն՝ ավելացնելով, որ երգն աշխարհի հետ շփվելու լավագույն միջոցներից է։

Մամուլի ասուլիսի ժամանակ Գառուն նշել է, որ դեմ չէր լինի համատեղ ծրագիր կազմակերպել հայկական էստրադային աստղերի հետ։

Նա նաև հայտարարել է, որ հիացած է Հայաստանի գեղեցկությամբ։ Գառուի խոսքերով, նրան հատկապես տպավորել է Խոր Վիրապ վանահամալիրը։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերն անցկացվում են մարտի 19-ից 31-ը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հովանու ներքո։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ծրագրվում է անցկացնել բազմաթիվ մշակութային, գիտական և կրթական ծրագրեր։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կազմակերպվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության,  Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Ռումինիայի դեսպանությունների համատեղ ջանքերով: Միջոցառումների իրականացմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ալյանս Ֆրանսեզ կազմակերպությունը և «Բլաք Բան» ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: