486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ճգնաժամը մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին ու արժեքային համակարգին. ՀՀ նախագահ
20:25
20 Մարտի 2009

Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին, արժեքային համակարգին ու բարոյականությանը, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Համաշխարհային ճգնաժամի մասին խոսում են բոլորը, խորհուրդներ տալիս, պլաններ կազմում` սկսած անձնական ու ընտանեկան բյուջեների պլանավորումից, վերջացրած պետական բյուջեի պլանավորման խնդիրներով: Սակայն մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն է, որ ճգնաժամը ունի միայն ֆինանսական և տնտեսական բնույթ սոցիալական հետևանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին, արժեքների համակարգին ու բարոյականությանը»,- ուրբաթ ասաց Սարգսյանը քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու Հայաստանը» թեմայով քննարկումների ժամանակ։

Նախագահի կարծիքով, թե ով իրեն ինչպես է դրսևորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունն ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, և սա, իհարկե, նաև անվտանգ է:

«Փառք Աստծո, այսօր մեր բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսեւորել ճգնաժամի պայմաններում` չմատնվելով վիճակն անիմաստ բարդաց¬նող խուճապի: Գյուղացին փորձում է իր ունեցած միջոցներով սերմ ձեռք բերել, ցանել ու բերք պարգեւել: Գործարարները սկսել են ակտիվորեն միտք, գաղափար ու նախաձեռնություններ որոնել. անշու՜շտ գովելի է: Քաղաքական դաշտը սիրում է խորհուրդներ տալ` «դու սա՜ արա, դու նա՜ արա՚, և  այսպես շարունակ: Իսկ արդյո՞ք մենք` այսօրվա քաղաքական կուսակցություններս, պատրաստ ենք գործել իրավիճակին համահունչ, համեստ, խոհեմ ու, ամենակարևորը, խուճապի չմատնվելով և խուճապ չհրահրելով»,- ընդգծեց նախագահը:

Ինչպես հիշեցրեց երկրի նախագահը այս ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվորեն քննարկումներ է անցկացնում փորձագիտական լայն շրջանակների հետ, մշտական համագործակցության մեջ է համաշխարհային ֆինանսական կառույցների առաջատար մասնագետների հետ, մանրամասն վերլուծվում են այլ երկրներում իրականացվող քայլերն ու մեր երկրի անկախ փորձագետների հրապարակային և ուղղակի արված առաջարկությունները:

Սարգսյանն այս ճանապարհը ճիշտ համարեց, սակայն նկատեց, որ քաղաքական կուսակցությունների հետ այսօրինակ քննարկումն անհրաժեշտ է հենց այս փուլում: Թե ինչպես կզարգանա ճգնաժամը, մեծապես կախված է նաև դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից։

«Թե ինչպիսի վարքագիծ կդրսևորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրև ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում»,- ասաց նախագահը:

Նրա խոսքերով, ծախսված տասնյակ միլիարդավոր դոլարներն ի զուր կլինեն, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը:  «Կարծում եմ, մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պատրաստակամ է խոհեմ գործելաոճի ու ռացիոնալ վարքագծի արմատավորման խթան դառնալ այս ժամանակահատվածում: Հավատում եմ, որ այս ուղղությամբ արդյունավետ գործելու մեծ ներուժ և հնարավորություններ ունեն հատկապես մեր քաղաքական կուսակցությունները»:

«Ահա թե ինչու եմ ես նաև կարեւորում մեր այսօրվա հավաքը: Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր ղեկավարվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով»,- ասաց Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: