480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտպանության նախարարն ընդունեց միջազգային փորձագիտական խմբին
20:14
20 Մարտի 2009

Մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեթոդաբանական խորհրդատվությամբ ս.թ. մարտի 12-ից Հայաստանում գտնվող միջազգային փորձագիտական խմբին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում Օհանյանը նշեց, որ այցի ընթացքում ՊՆ փորձագետների հետ համատեղ իրականացված ինտենսիվ և արդյունավետ աշխատանքները մեծապես կօժանդակեն պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլը հաջողությամբ իրականացնելուն: Նախարարը նշեց նաև, որ պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացման աշխատանքները համակարգող և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները գտնվում են ՀՀ Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում, ինչը աշխատանքների հաջող իրականացման լավ նախադրյալ է:

Ապա Օհանյանը փաստեց, որ հանձնաժողովն ավարտել է սպառնալիքների գնահատման գործընթացը, ինչը բավարար է վերանայման երկրորդ` պլանավորման փուլն իրականացնելու համար, որն առավել աշխատատար է և բազմակողմանի մասնագիտական ներդրում է պահանջում և որի կարևորագույն  խնդիրներից է նաև զինված ուժերի առաքելությունների և խնդիրների հստակ սահմանումը:

Միջազգային փորձագետներն, իրենց հերթին, բարձր գնահատեցին վերանայման առաջին փուլում իրականացված աշխատանքները և գործընթացում ներգրավված անձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածությունը` ներկայացնելով միջազգային փորձն ու մեթոդաբանությունը` վերանայման հաջորդ փուլերն իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում Օհանյանը կարևորեց նաև պաշտպանական համակարգում և մասնավորապես զինված ուժերում պլանավորման նախադրյալներից, առաքելություններից և խնդիրներից բխող առկա բացերի հայտնաբերման խնդիրը, որը կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Հանդիպման ավարտին Օհանյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին` շահագրգիռ օժանդակության համար` բարձր գնահատելով խմբի կողմից տրամադրվող փորձագիտական խորհրդատվության նշանակությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։