486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է հայկական դպրոցների ավելի քան 30.000 աշակերտ
19:52
20 Մարտի 2009

Երեկ Հայաստանում անցկացված «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է հանրապետության 570 դպրոցի ավելի քան 30.000 աշակերտ։  

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Այբ» կրթական հիմնադրամից, որը հանրապետության կրթության ու գիտության նախարարության հովանու տակ անցկացվող մրցույթի բացառիկ կազմակերպիչն է։  

Մրցույթի գլխավոր գործընկերն է ՎՏԲ - Հայաստան բանկը:

Ներկայում Հայաստանի բոլոր մարզերից «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակ են ժամանում «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցած դպրոցականների պատասխանների թերթիկներով: Մարզերի դպրոցների փաթեթները բաշխվել և հետ են ընդունվել ՎՏԲ-Հայաստան բանկի մարզային մասնաճյուղերից։

Մարզերի դպրոցների մասնակիցների պատասխանների բոլոր փաթեթները ժամանել են ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղեր նշանակված ժամանակին, և ոչ մի ուշացումներ կամ խախտումներ չեն գրանցվել: «Հայաստանցի մասնակիցների այսքան բարձր ցուցանիշը աննախադեպ և բացառիկ երևույթ է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև «Կենգուրուի» կազմակերպիչ բոլոր երկրներում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Kengourou sans Frontieres» միջազգային ասոցիացիայի կանոնների, «Կենգուրու 2009»-ի խնդիրները և պատասխանները կհրապարակվեն մասնակից երկրների կայքէջերում ապրիլի 20-ին:

«Կենգուրուն» տրամաբանական և բավականին հետաքրքրաշարժ խնիդրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է մոտ 50 երկրներում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատականներ մաթեմատիկայից: Փոխարենը` «Կենգուրուի» խաղային ոճով կազմված խնդիրները դուր են գալիս տարբեր առաջադիմություններով երեխաներին: Մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի` 3-րդից 11-րդ դասարանցիներ:

Մրցույթի սկզբունքն է՝ «նվեր բոլորին». մասնակից դպրոցներն ու աշակերտները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներն արժանանում են պատվոգրերի և մրցանակների, ինչը շատ ոգևորիչ է փոքրիկ «էյնշտեյնների» համար: Իսկ մրցույթի հաղթողները մասնակցում են ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Kangourou Sans Frontieres» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: