-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը կարևորում է Իսրայելի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը. փոխվարչապետ
19:21
20 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ կառավարությունը կարևորում է Իսրայելի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ուրբաթ կառավարության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրի հետ հանդիպման ժամանակ։  

«Նա հույս հայտնեց, որ դեսպանի դիվանագիտական հարուստ փորձը կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացմանը։ Մանավանդ, որ դրա համար իրական նախադրյալներ կան»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում ադամանդագործության և ոսկերչության ոլորտում ապրանքաշրջանառության ծավալի կրճատումը երկուստեք համարեցին ժամանակավոր և պայմանավորեցին տնտեսական ընթացող ճգնաժամով։

Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրեց տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմումը, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Նշվեց, որ Իսրայելի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը կարող են նպաստել գործարարների և գերատեսչությունների փոխադարձ շփումները։

ՀՀ փոխվարչապետը՝ որպես տարածքային կառավարման նախարար, կարևորեց հատկապես տարածքային կառավարման ոլորտում վերջին տարիներին Իսրայելում կուտակված լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։