486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի նախաձեռնած քննարկումներն անցան կառուցողական մթնոլորտում
18:50
20 Մարտի 2009

Համաշխարհային ճգնաժամին դիմակայելու շուրջ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած քննարկումներն արդյունավետ էին և անցան կառուցողական մթնոլորտում, ուրբաթ քննարկումներից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Քննարկումների արդյունավետությունը կախված է երկու գործոնից. նախ կար հնարավորություն լսելու դատողություններն ու առաջարկությունները, որոնք մեզ համար կարևոր են, քանի որ մենք պետք է իմանանք՝ ինչպիսի տրամադրություններ են տիրում Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներսում, ինչպիսի առաջարկություններ կան առկա դժվարություններն արդյունավետ հաղթահարելու առնչությամբ, այդ թվում համատեղ ջանքերով»,- ասաց նա։     

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 48 քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ քննարկեց Հայաստանի վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետ կապված հարցեր։

Երկրորդ գործոնը, վարչապետի կարծիքով, միջոցառման յուրահատուկ ձևաչափն է, որը հնարավորություն է տալիս ավելի քան 40 կուսակցության կարծիք լսել ու հասկանալ, թե ստեղծված իրավիճակի պատճառների ու դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ ինչպիսի տեսակետներ կան։   

Վարչապետի խոսքերով, քննարկումների ժամանակ բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտնել են իրենց կարծիքը, գնահատական տվել իրավիճակին ու ներկայացրել իրենց առաջարկությունները, այդ թվում և գրավոր։ Ինչպես տեղեկացրեց կառավարության ղեկավարը, բոլոր առաջարկությունները ուշադիր լսվել են ու արձանագրվել։

«Առաջարկությունները շատ հետաքրքիր էին ու բովանդակալից։ Այդ առաջարկություններին անմիջապես արձագանքելը ճիշտ չէր լինի, քանի որ մենք պետք է ուսումնասիրենք և հասկանանք, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել այդ առաջարկություններն իրականացնելու արդյունքում, մասնավորապես, ինչպիսի հարկային ու բյուջետային ծախսեր կարող են հետևել և ինչպիսի օգուտ կարող են բերել այդ առաջարկությունները»,- նշեց Սարգսյանը։  

Վարչապետը հայտնեց, որ քննարկումների ընթացքում առաջ են քաշվել հարկային դաշտը, վարկավորման պայմանները բարելավելու, ինչպես նաև գների կայունության և փոխըմբռնման մթնոլորտի ապահովման համար տարբեր ոլորտներում պետության միջամտության վերաբերյալ առաջարկություններ։ Լսվել են նաև առաջարկություններ այն մասին, թե ինչպես ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել խոշոր բիզնեսը։   

«Առաջարկություններն ու գնահատականները բազմաթիվ էին, բայց ամենակարևորն այն էր, որ չնայած կուսակցությունների տարբեր գաղափարախոսական ուղղվածություններին, դրանք բոլորն անկեղծ էին, մտահոգ ու շահագրգիռ, որպեսզի օգնեն պետությանը հաղթանակով դուրս գալ այս դժվարություններից»,- հայտարարեց կառավարության նախագահը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։