482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսերենին տիրապետող աշակերտներն ու ուսանողները կարող են մասնակցել Հայաստանում անցկացվող բանաստեղծական մրցույթին
18:06
20 Մարտի 2009

Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպական գործերի նախարարությունը, հայկական մշակութակրթական «Ալիանս Ֆղանսեզ» կազմակերպությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում են «Այսօր Հայաստանում լինել երիտասարդ» մրցույթը՝ «Գնանք Ֆրանսիա» ծրագրի շրջանակներում։

Ինչպես հայտնում է ՀՀ կթրության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, մրցույթին կարող են մասնակցել մինչև 2009թ. հուլիսի 5-ը 16-20 տարին լրացած այն աշակերտները և ուսանողները, ովքեր սիրում են պոեզիան և սլամը (ռիթմիկ պոեզիան):

Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Առաջին փուլի կանոնների համաձայն, որը կանցկացվի մարտի 20-ից ապրիլի 30-ը, մասնակիցները պետք է գրեն 15-30 տողից բաղկացած մի բանաստեղծություն «Այսօր Հայաստանում լինել երիտասարդ» թեմայով։
 
Առաջին փուլը կկայանա 2009 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 30-ը:

Եզրափակիչ փուլ կանցնեն յուրաքանչյուր մարզից մեկ աշակերտ և մեկ ուսանող:

Եզրափակիչ փուլի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 21-ին, ժ. 10.30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, մասնակցից կպահանջվի 15-ից 30-տողի սահմաններում գրել բանաստեղծություն "Այսօր Հայաստանում լինել երիտասարդ"  թեմայով` պարտադիր օգտագործելով 5 այլ բառ, որոնք կառաջադրվեն քննության ժամանակ

Բանավոր քննության ժամանակ հավակնորդը պետք է ժյուրիին ներկայացնի գրած բանաստեղծությունը սլամի ոճով և պատասխանի ժյուրիի անդամների հարցերին:

Լավագույն սլամ ներկայացրած աշակերտը և ուսանողը կմեկնեն Փարիզ` մասնակցելու 2009թ. հուլիսի 6-ից 16-ը անցկացվելիք մշակութային ծրագրին:

Իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և մրցանակներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։