486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Բելառուսի սպորտի ոլորտը ներկայացնող նախարարությունները համագործակցության ծրագիր են ստորագրել
17:37
20 Մարտի 2009

Հայաստանի և Բելառուսի սպորտի նախարարությունների միջև համագործակցության ծրագիր է ստորագրվել առևտրատնտեսական համագործակցության հարցերով

հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 18-20-ը Մինսկում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական Հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը։

Նիստը վարում էին Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և բելառուսական կողմի նախագահ՝ Բելառուսի Էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Զայչենկոն։

ՀՀ կառավարության պատվիրակության կազմում էին նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Նիստի աշխատանքներին ներգրավվել էին երկու երկրներից խոշոր գործարանների ղեկավարներ, գործարարներ, որոնք քննարկման էին ներկայացրել առանձին ձեռնարկությունների միջև համագործակցություն ծավալելու մի շարք առաջարկություններ։

Առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված նիստի օրակարգի հարցերը ներառում էին արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և դեղագործության, սպորտի և զբոսաշրջության, կրթության և գիտության ոլորտները։ Քննարկումների արդյունքում փոխհամաձայնեցված համատեղ որոշումներն ամփոփվել են նիստի Արձանագրությունում, որը ստորագրվել է հանդիսավոր պայմաններում։

Հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների արդյունքները քննարկվել են Բելառուսի վարչապետ Ս. Սիդորսկու հետ կայացած հանդիպմանը, համանախագահներ՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և Բելառուսի Էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Զայչենկոյի, Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի և Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյի մասնակցությամբ։

Կայացել է նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի և դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշչենկոյի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7- րդ նիստի որոշումներին, դրանց իրականացման ծրագրերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։