484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Կարո Մուրադը մտադիր է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը
17:23
20 Մարտի 2009

Հայ բռնցքամարտիկ, միջին քաշում (մինչև 76,2 կգ) Եվրոպայի չեմպիոն Կարո Մուրադը (Կարեն Մուրադյան), ով հանդես է գալիս Գերմանիայի կողմից, հայտարարել է, թե մտադիր է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

«Իմ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոնի գոտին է»,- ուրբաթ Երևանում Մուրադն ասաց լրագրողներին։ 

Բռնցքամարտիկի խոսքերով, իր մենեջեր Վոլֆրիդ Զաուերլենդը, ով նաև աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենեջերն է, այժմ զբաղվում է չեմպիոնական մարտի կազմակերպմամբ։

Մուրադը հիշեցրեց, որ փետրվարին երկրորդ անգամ է պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ նշելով, որ հաջորդ պաշտպանությունը ծրագրվում է մայիսին։ Նա հավելեց նաև, որ պարտավոր է տարին երեք անգամ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը։  

Մուրադը հայտնեց, որ ինքը մարզվում է հայազգի հանրահայտ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուիլի Վեգների մոտ՝ ընդգծելով, որ ուզում է համաշխարահային ասպարեզում հասնել նույնպիսի հաջողություններին, ինչպիսի հաջողությունների հասան հանրահայտ հայ չեմպիոններ Աբրահամն ու Վիկ Դարչինյանը։  

Կարո Մուրադը միջին քաշում (մինչև 76,2 կգ) բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է 2008 թ.-ից։ Հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 19 մարտերում, որոնցից 12-ը նոկաուտով։ 1995 թ.-ից ապրում է Գերմանիայում։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: