481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Դաշնակցության» ցուցակը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում կարող է գլխավորել պատգամավոր Արծվիկ Մինասյանը
16:27
20 Մարտի 2009

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում «Դաշնակցության» ցուցակի առաջին տեղի հիմնական թեկնածուներից է, ուրբաթ կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարեց խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Միաժամանակ Շահբազյանը նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը դեռևս նիստ չի անցկացրել և կուսակցության ցուցակի վերաբերյալ վերջնական լուծում չի ընդունել։

Նրա խոսքերով, վերջնական որոշումը կընդունվի այսօր՝ կախված դատական որոշումից, որը կապված է օրենքում առկա հակասությունների հետ, որի համաձայն ընտրություններին կարող են մասնակցել միայն Երևանում փաստացի բնակվող քաղաքացիները։

Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ Արծվիկ Մինասյանը փաստացի բնակվում է Երևանում 1994թ.-ից, թեև հաշվառման է կանգնած ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում։  

Միաժամանակ Շահբազյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի բացառում նաև այն, որ կարող է առաջադրել անկուսակցական թեկնածուի։

Նա ընդգծեց նաև, որ «Դաշնակցության հիմնական դիրքն Ավագանու խորհրդի ընտրություններում համակարգային պայքարն է լինելու»։

«ՀՅԴ-ն արդեն պատրաստել է ծրագրային գաղափարների և առաջարկների հիմնական պլատֆորմը, որոնցով մտադիր է գնալ ընտրությունների, և մենք ընտրությունների բոլոր մասնակիցներին մայրաքաղաքի ապագայի ծրագրերի մրցակցության կոչ ենք անում»,- ասաց Շահբազյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: