486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների մասնակցության ցուցակը
14:59
20 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների մասնակցության ցուցակը, ուրբաթ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքերով՝ կուսակցության ցուցակը գլխավորել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Երկրորդը ցուցակում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանն է, երրորդը՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտա Մաթևոսյանն է։

Միաժամանակ Զոհրաբյանը հայտնեց, որ կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, իսկ ինքը կգլխավորի նախընտրկան շտաբի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Արդեն պատրաստ է Երևանի սոցիալական զարգացման նախընտրական ծրագիրը և կարգախոսները, որոնցով մենք հանդես ենք գալու, սակայն մինչև նախընտրական պայքարի սկիզբը դեռևս ժամանակ կա, և մենք չէինք կամենա ժամանակից շուտ հրապարակել դրանք»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ կուսակցությունը մասնակցում է ընտրություններին հաղթանակի ակնկալիքնով։ Միևնույն ժամանակ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ կուսակցությունը լրջորեն է տրամադրված ընտրություններին, ինչն էլ ակնհայտ կդառնա քարոզարշավի ընթացքում։

«Մենք չենք վախենում մրցակցությունից և բավարար ռեսուրսներ ունենք հաղթելու համար»,- ասաց Սաֆարյանը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԸՀ-ից, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների մասնակցության ցուցակը, ինչպես նաև նախընտրական ցուցակի գրանցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ։ Կառավարությունում կուսակցությունը ներկայացված է երեք նախարարներով (առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև քաղաքաշինության)։ «Բարգավաճ Հայաստանին» է ամրագրված նաև փոխխոսնակի պաշտոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։