480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Ջրի համաշխարհային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդես
13:57
20 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ջրի համաշխարհային օրվան նվիրված «Կովկասին ջրեր» լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց ուրբաթ Երևանի Բնության թանգարանում։

Ցուցահանդեսի հեղինակ, լրագրող Գալուստ Նանյանը ներկայացրեց նաև իր «Կովկասի ջրեր» գրքույկը, որն ընդգրկում է Կովկասի ջրային պաշարների պահպանության խնդիրներին վերաբերող հարցեր։

Հեղինակի խոսքերով՝ ցուցանահդեսին ներկայացված լուսանկարներն արվել են Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում՝ գրքույկում զետեղված հոդվածների պատկերազարդումների համար, իսկ այնուհետև գաղափար ծնվեց ցուցահանդես կազմակերպել։

«Հաշվարկների համաձայն՝ ամեն տարի աշխարհում վերարտադրվում է 44 հազ. խորանարդ կիլոմետր ջուր, որից 0,01 տոկոսը՝ Հայաստանում։ Դա շատ չէ, բայց նաև քիչ չէ։ Համենայն դեպս, Հայաստանը համարվում է ջրային երկիր։ Այլ հարց է, որ բնակչությանը հաճախ ջուրը չի բավարարում մեր անզգույշ վերաբերմունքի պատճառով»,- նշեց Նանյանը։

Նանյանի խոսքերով՝ տարեցտարի մոլորակի բնակչությունն աճում է, և «հնարավոր է, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի հենց քաղցրահամ ջրի համար պայքարով»։ Լրագրողը հատուկ նշեց, որ պատշաճ ուշադրություն չի դարձվում տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ ավազանին՝ Սևանա լճին։

«Հուսով եմ, որ գրքույկի միջոցով ընթերցողները հնարավորություն կստանան ծանոթանալ Կովկասի ջրային պաշարներին, այն բանին, թե ինչպես ենք մենք պահպանում դրանք և ինչ պետք է անենք, որպեսզի փոխանեցնք կյանքի համար անհրաժեշտ ջուրը»,- ասաց Նանյանը։

Հեղինակն ընդգծեց, որ ցուցահանդեսին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել  «Երևան-Ջուրը», իսկ տեղեկատվական աջակցությունը՝ «ԷկոԼուր» ՀԿ-ն։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 27-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։