+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զինծառայողները Ադրբեջանում գերեվարության ժամանակ ենթարկվում են կտտանքների և բարոյական ճնշումների. ՀՀ պաշտպանության նախարար
13:37
20 Մարտի 2009

Հայ զինծառայողները Ադրբեջանում գերեվարության ժամանակ ենթարկվում են կտտանքների և բարոյական ճնշումների, ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Ըստ ձեռք բերված ստույգ տեղեկատվության` ՀՀ զինծառայողներն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվում են հատուկ հոգեբանական, բարոյական ճնշումների, ֆիզիկական կտտանքների և բռնության, ինչի հետևանքով ստիպված են հանդես գալ շինծու հայտարարություններով», - նշեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանական պաշտոնական կառույցների նման մոտեցումը ռազմագերիներին, ինչպես նաև վերջիններիս՝ հարազատների և ծնողների հետ շփումից, նամակագրական կապից զրկելը հանդիսանում է միջազգային իրավունքի,  մասնավորապես, Ժնևյան 3-րդ և  4-րդ կոնվենցիաների կոպիտ խախտում», - ընդգծվում է փաստաթղթում։

Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնահատուկ նշեցին, որ հայկական կողմը մշտապես ապահովում է ադրբեջանցի ռազմագերիների՝ խոսքի, հարազատների հետ շփման, բժշկական օգնություն ստանալու և այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով չի ներկայացրել ՀՀ քաղաքացի, ռազմագերի Պարույր Սիմոնյանի վերաբերյալ որևէ հավաստի փաստաթուղթ և տեղեկատվություն։

«Ավելին, գերության մեջ գտնվող Սիմոնյանին ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից չի ընձեռվել իր իրավունքներից օգտվելու  և ոչ մի հնարավորություն, ինչը վերոնշյալ կոնվենցիաների կոպիտ խախտում է», - նշվում է փաստաթղթում։

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանական ռազմագերիները, ովքեր ՀՀ կողմից, միջազգային նորմերին համապատասխան, վերադարձվել են Ադրբեջան, հավաստի տվյալներով, ենթարկվում են կտտանքների, ինչի վերաբերյալ փաստերն աղաղակող են. վերջիններիս հանդեպ, որպես կանոն, իրականացվում է քրեական հետապնդում` արդյունքում դատապարտելով նրանց երկարաժամկետ ազատազրկման»։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հավաստում է իր անվերապահ մոտեցումը միջազգային ընդունված նորմերին և միջազգային կառույցների ու հանրության, հատկապես ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից ռազմագերիներին որպես արտաքին և ներքին քարոզչության առարկա օգտագործելու հանգամանքին` պահանջելով վերջ տալ այդ անմարդկային և արդի ժամանակաշրջանին անհարիր պետական գործունեությանը», - ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև հիշեցնում է, որ ՀՀ ԶՈւ բոլոր զինծառայողները, այդ թվում նաև ռազմագերիները, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, իսկ նրանց ազատությունն ապահովելու նպատակով հետագայում ևս ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը` դատապարտելով հայ զինվորի գերեվարման ամեն մի դեպք, ենթարկել ու ենթարկելու է դրանք մանրակրկիտ ուսումնասիրման, քննության են առնվելու բոլոր հանգամանքները,  արվելու են համապատասխան հետևություններ», - ընդգծվում է փաստաթղթում։

Հայտարարության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է Ադբեջանի հատուկ ծառայությունների խարդավանքներին և սադրանքներին զոհ դարձած ու գերեվարված հայորդիներին։

«Զինվորներ, լիովին հասկանում ենք, թե ինչ անմարդկային իրադրությունում եք գտնվում ներկայումս ադրբեջանական գերության մեջ: Քաջատեղյակ ենք նաև, թե ինչ ստոր քայլերի են ընդունակ ադրբեջանական հատուկ ծառայությունները:

Այո, դուք թույլ եք տվել զինվորական ծառայության կարգապահական նորմերի խախտում, ինչի արդյունքում մոլորվել և հայտնվել եք թշնամու ձեռքում: Բայց դուք Հայրենիքի զավակներն եք և վստահ եղեք, որ անգամ սխալի համար արժանավայել պատասխանատվություն կրելը հայ տղամարդուն և զինվորին բնորոշ հատկանիշ է», - ասվում է հայտարարության մեջ։ 

«Ուստի, դուք կարող եք ձեր կյանքի փրկության համար թշնամու նկատմամբ իրագործել ցանկացած խորամանկություն, հնար և հարթել Հայրենիք վերադառնալու ճանապարհը: Հիշեք, որ Հայրենիքը, ինչպես նաև ձեր ծնողներն ու հարազատները միշտ սպասում են ձեր վերադարձին: Սա է հայրենյաց հողի կոչը ձեզ», - ասվում է հայտարարության մեջ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: