484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՍԾՏՀ անդամ-երկրները Հայաստանում քննարկում են էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ և ԵՄ գործողությունների համատեղ ծրագիրը
12:27
20 Մարտի 2009

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրները ուրբաթ Երևանում քննարկում են էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ և Եվրամիության գործողությունների համատեղ ծրագրի իրականացման համար մեխանիզմների ստեղծման մասին փաստաթուղթը, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Մեր անմիջական մասնակցությունն ու գործընկերների հետ կարծիքների շահագրգիռ փոխանակումը ինչպես ՍԾՏՀ-ի շրջանակներում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նպատակաուղղված որոշումների ընդունումը թույլ կտա ամրապնդել ՍԾՏՀ-ի հիմքը և ստեղծել նոր հնարավորություններ էներգետիկայի ոլորտում մեր երկրների համագործակցության ընդլայնման համար», - ասաց նա ՍԾՏՀ մասնակից-երկրների էներգետիկայի նախարարների հինգերորդ հանդիպման ժամանակ։

Ինչպես ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց նախարարը, տվյալ  փաստաթուղթը կոչված է միավորել Սևծովյան էլեկտրաէներգետիկական օղակը և  եվրոպական էներգետիկական համակարգերը, և Եվրոպայի ու ՍԾՏՀ-ի  համագործակցությունը տեղի կունենա այդ երկու օղակների միավորման արդյունքում։

Միաժամանակ Մովսիսյանն ասաց, որ ծրագրի իրագործման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու այն փաստին, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները չդառնան ընդունված որոշումների սառեցման պատճառ։

«Այդ որոշումներն անհրաժեշտ է իրականացնել այնպես, որպեսզի տնտեսական վերելքի ժամանակ երկրների տնտեսությունները որևէ խնդիր չունենան», - ընդգծեց նա։

Հայաստանը ՍԾՏՀ նախագահությունը ստանձնել է 2008թ. նոյեմբերին, այն կտևի մինչև 2009թ. ապրիլի 30-ը:

ՍԾՏՀ-ի կազմում, բացի Հայաստանից, ներառված են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդավան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան և Մոնտենեգրոն, Թուրքիան և Ուկրաինան։ ՍԾՏՀ դիտորդ երկրներն են Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն։

ՍԾՏՀ մասնակից-երկրների էներգետիկայի նախարարների առաջին կոնֆերանսը տեղի է ուենցել Երևանում 1998 թ.-ի ապրիլի 15-ին, որի շրջանակներում ստորագրվել է ՍԾՏՀ երկրների համագործակցության մասին առաջին հուշագիրը, որն ուղղված է Սև ծովի շուրջ էլեկտրաէներգետիկական օղակի ձևավորմանը։

Նախորդ նախարարական հանդիպումներն անցկացվել են Բաքվում 2003 թ.-ին, Ալեքսանդրապոլիսում՝ 2005 թ.-ին, Սոչիում՝ 2006 թ.-ին և Կիևում՝ 2008 թ.-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: