484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Եհովայի վկային» կախված են գտել երևանյան բանտում
20:06
19 Մարտի 2009

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքի ձեռնահարկում մարտի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայտնաբերվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, դատապարտյալ Արմեն Վազգենի Խաչատրյանի դիակը՝ կախված վիճակում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Խաչատրյանը  դատապարտվել է 05.09.07թ. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայությունից խուսափելու համար)՝ 2 տարի 6 ամիս ժամանակով:

«Դիակի զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է ձեռագիր երկտող, որը, հսկողություն իրականացնող դատախազի հանձնարարությամբ, դարձել է քննության առարկա»,- նշեցին մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության Էրեբունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով, կատարվում է նախաքննություն:

Երրորդ մասնաշենքում, որտեղ պատիժ է կրել Ա. Խաչատրյանը, պատիժը կրելու համար հիմնականում պահվել են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը հարող դատապարտյալները: 

«Հիմնարկի ղեկավարությունը երկու ամիսը մեկ անգամ թույլատրում է նշված կրոնական կազմակերպության ղեկավարությանը՝ այցելել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու և առանձնազրույց ունենալու նշված հիմնարկում պատիժը կրող՝ «Եհովայի վկա» կազմակերպությանը հարող թվով 65 դատապարտյալների հետ: Վերջին այցելությունը տեղի է ունեցել  2009 թվականի մարտի 14-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։