478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները վերանայել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մասին օրենքը
18:56
19 Մարտի 2009

Հայ խորհրդարանականները հինգշաբթի նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Ինչպես հայտնեց օրինագծի հեղինակների մեկը՝ առողջապահական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՄԻԱվ/ՁԻԱՀ-ի խնդիրն ավելի քան 20 տարի է՝ անհանգստացնում է մարդկությանը, և ներկայում համաճարակը գլոբալ ճգնաժամի բնույթ է կրում:

«Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման և կանխարգելման կարգն ու հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ միջոցառումների իրականացման և կազմակերպությունների վերահսկողությունն ապահովում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որն ընդունվել է 1997 թվականին, սակայն արդեն չի համապատասխանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդիական խնդիրներին»,- ասաց նա:

Առաջարկությունների համաձայն, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 7-րդ հոդվածը, որը սահմանում է, թե օտարերկյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր 3 ամսից ավելի ժամանակով Հայաստան մուտք գործելու անցագիր են ստացել, պետք է ներկայացնեն ՄԻԱՎ հետազոտություն անցկացնելու հավաստագիր:

Նման որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում «Օտարերկրացիների մասին» օրենքով արդեն իսկ սահմանված է, որ օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մերժվում է Հայաստան մուտք գործելու անցագրի տրամադրումը, եթե նրանք տառապում են վիրուսային հիվանդություններով: Բացառություն են այն դեպքերը, երբ այդ մարդիկ երկիր են ժամանում բուժման նպատակով:

Խմբագրված է նաև օրենքի 8-րդ դրույթը, որը սահմանում է՝ ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի։

Հայաստանում 2009թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվվում է ՁԻԱՀ-ով հիվանդացության 83 դեպք և ՄԻԱՎ վարակի 136 դեպք։ Համեմատության համար 2007թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 58 դեպք և ՄԻԱՎ վարակի 109 դեպք։2009 թ.-ի հունվարին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության և ՄԻԱՎ վարակվածության 12-ական դեպք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: