483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները վերանայել են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման վիրահատությունների օրենսդրական կանոնակարգումը
18:26
19 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ուղղումներ են մտցրել  «Մարդու օրգաններ և(կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» և «Գովազդի մասին» օրենքներում։

Ինչպես հայտնեց առողջապահության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, 1960 թ.-ից ի վեր, երբ առաջին անգամ անցկացվեց փոխպատվաստման վիրահատություն, փոխպատվաստումը մեծ առաջընթաց է ապրել։    

«Ներկայում հազարավոր մարդիկ փոխպատվաստման շնորհիվ կարող են ապրել լիարժեք կյանքով, վերականգնել առողջությունը ծանր հիվանդությունից հետո»,- նշեց նա։

Ինչպես տեղեկացրեց Բաբլոյանը, Հայաստանում փոխպատվաստման ոլորտը օրենսդրորեն կանոնակարգվել է 2002 թ.-ին «Մարդու օրգաններ և(կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի ընդունումից հետո, որի վերանայման անհրաժեշտությունը ծագել է այժմ։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Հայաստանում օրենքի ընդունման պահից կատարվել է արդեն երիկամների 60 փոխպատվաստում, որոնց համար դոնոր են դարձել կենդանի մարդիկ, և ևս 30 փոխպատվաստում՝ մահացած մարդկանց երիկամներով։     

«Այդ երիկամները Հայաստան են բերվել Ռուսաստանաից։ Սակայն վերջին շրջանում որոշակի դժվարություններ են առաջ եկել փոխպատվաստման՝ Ռուսաստանից բերվող նյութերի առնչությամբ։ Ռուսաստանը պնդում է, որ պետք է միջազգային համաձայնագիր կնքել։   

Բաբլոյանը նշեց, որ ուղղումների համաձայն փոխպատվաստման համար մահացած մարդկանցից օրգաններ վերցնելու երկու ձև է ներմուծվում։

Առաջին ձևի համաձայն օրգանները վերցվում են այն մարդկանցից, ովքեր կենդանության օրոք իրենց օրգանները օգտագործելու համաձայնություն են տվել։ Ըստ երկրորդի՝ ցանկացած քաղաքացի կենդանության օրոք կարող է իր անհամաձայնությունն արտահայտել դոնորական նպատակներով իր օրգանները օգտագործելու համար։

«Այսպիսով, եթե նման կարգադրություն չի եղել, ապա օրգանները դարձյալ հնարավոր է վերցնել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ կարգադրության բացակայության դեպքում իրենց կամքը կարող են արտահայտել մահացողի հարազատները, օրինակ, կինը, երեխաները, ծնողները, եղբայրները կամ քույրերը։   

Փոփոխություններով ենթադրվում է նաև Հայաստանում դոնորների և օրգանների ու հյուսվածքների ռեցիպիենտների ռեեստրի ձևավորում, որում նշվում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման դեպքերը, դոնորների և ռեցիպիենտների մասին տեղեկատվություն, տվյալներ այն անձանց մասին, ովքեր կենդանության օրոք հրաժարվել են դոնոր լինելուց։   

«Գովազդի մասին» օրենքում կատարած ուղղման համաձայն արգելվում է դոնորական օրգանների և հյուսվածքների կոմերցիոն գովազդը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: