480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանությունն ու գործարարությունը Հայաստանում պետք է հստակ բաժանված լինեն իրարից. Մարդու իրավունքների պաշտպան
18:21
19 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանությունն ու բիզնեսը Հայաստանում պետք է հստակ բաժանված լինեն իրարից, կարծում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավերը պետք է համագործակցեն, այլ ոչ թե համընկնեն»,- Հարությունյանը հինգշաբթի ասաց լրագրողներին  «Հայաստանում մարդու իրավունքները» համաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Երևանում մարտի 19-20-ին։     

Համաժողովը կազմակերպված է Բաց հասարակության ինստիտուտի օգնության հիմնադրամի (OSIAF) կողմից՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում ԵՄ ներկայացուցչության աջակցությամբ։

Օմբուդսմենի խոսքերով, Հայաստանի քաղաքական համակարգը չպետք է միաբևեռ լինի, իսկ տնտեսական համակարգը պետք է բաց լինի, չհիմնվի մոնոպոլիայի վրա, ինչն էլ կնպաստի քաղաքացիական հասարակության ձևավորմանը, դատական իշխանության ավելի անկախացմանը։

Հարությունյանը նշեց, որ ամբողջ աշխարհում շեշտը դրվում է հենց քաղաքացիական ու քաղաքական, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական անկախությունների վրա, ինչպես դա կատարվում է Հայաստանում։

Օմբուդսմենը վստահ է, որ հայկական պետության զարգացման ու դեպի ժողովրդավարություն շարժվելու համար նոր մեխանիզմներ հորինել պետք չէ։

«Ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը կիրառում է վաղուց մշակված մեխանիզմներ, և մեր խնդիրն է սեփական ուժերով ապահովել դրանց իրականացումը մեր երկրում»,- ասաց Հարությունյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։