480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում գործող բջջային կապի երեք օպերատորներին
17:48
19 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գերատեսչությունը պատրաստ է աջակցել օպերատորներին` առաջացած խնդիրների լուծման, ինչպես նաև օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխությունների կատարման հարցում,  ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ մարտի 18-ին Հայաստանում բջջային կապի ոլորտում գործունեություն իրականացնող երեք ընկերությունների տնօրենների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, նախարարը փաստել է, որ  Հայաստանը լինելով փոքր երկիր՝ ունի կապի փոքր շուկա, ուստի չի բացառվում, որ կլինեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն համագործակցության դաշտում:

Սարգսյանը  նշեց, որ  նախարարության  առաջնային նպատակներից է կապի ոլորտում ազատ մրցակցության դաշտի, ինչպես նաեւ  որակյալ, մատչելի եւ հասանելի  կապի ապահովումը:

Բջջային կապի ոլորտում գործունեություն իրականացնող երեք ընկերությունների ղեկավարները հույս հայտնեցին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը  չի ազդի իրենց կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման վրա:

Ներկայում Հայաստանի տարածքում գործում է բջջային կապի երկու օպերատոր ՝ «ԱրմենՏել»-ը և VivaCell-MTS, իսկ երրորդը՝ France Telecom-ը (ապրանքանիշը՝ Orange, Հայաստանում գրանցվել է «ՖՏԱ-Տելեկոմ անվան տակ) լիցենզիա է ստացել 2008 թվականի նոյեմբերի 19-ին, սակայն դեռ չի սկսել աշխատանքը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ:

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։ VivaCell-MTS բջջային կապի բաժանորդների թիվը 2009 թ.-ի փետրվարի վերջի դրությամբ հասել է 2,05 միլիոնի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: