482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանակնները խստացնում են կրոնական օրենսդրությունը
16:14
19 Մարտի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեցին «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնեց օրինագծի հեղինակներից մեկը՝ ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, այս փաստաթուղթը կարգավորման կարիք ունեցող կրոնական ոլորտում առավել կարևոր դերի հավակնություն ունի:

««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1991 թվականին և վերջին անգամ վերանայվել 2001 թվականին: Դրանում, մասնավորապես, արտացոլված չեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքները»,- ասաց նա:

Ինչպես նկատեց խորհրդարանականը, ուղղումներով առաջարկվում է ինչպես խմբագրական, այնպես էլ բովանդակային փոփոխություններ կատարել օրենքի տեքստում:

Հիմնական նորարարություններից խորհրդարանականը շեշտեց հոգեորսության սահմանումը:

Ինչպես հստակեցրեց Աշոտյանը, ավելի վաղ օրենքով արգելվում էր այս երևույթը, սակայն չէր տրվում այդ բառի սահմանումը:

«Կարծում եմ, որ Հայաստանում չկա մի քաղաքացի, ում տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ մոտեցած չլինեն, օրինակ, փողոցում, կամ թակած չլինեն նրա բնակարանի դուռը»,- ասաց նա:

Ըստ օրինագծի, հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ  հարկադրանք, ձևավորվում է անվստահություն կամ ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի և գործունեության նկատմամբ, կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում, անձը հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաև հեռախոսազրույցով՝ առանց իր ցանկության կամ խնդրանքի։

Խորհրդարանականի խոսքերով, առաջարկվող այս փոփոխություններին ու լրացումներին զուգահեռ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել քրեական պատիժ անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելու, ղեկավարելու կամ նրանց աշխատանքներին աջակցելու և  հոգեորսությամբ զբաղվելու համար:

Աշոտյանը նկատեց, որ արգելվում է առանց օրենքով սահմանված կարգով գրանցված և գործող տվյալ կրոնական կազմակերպության  համաձայնության կրոնական խորհրդաբանության, կրոնական շինությունների (անկախ սեփականության ձևից) պատկերների և անվանումների, սրբերի անունների և պատկերների օգտագործումը ապրանքային և սպասարկման նիշերում,  ֆիրմային անվանումներում կամ նշաններում, գովազդում, բացառությամբ՝ սոցիալական գովազդի։ Այդ հարաբերությունները կարող են կարգավորվել պայմանագրային հիմունքներով:

Պատգամավորը նշեց, որ թվարկվածներում պատահական չէ նաև քաղաքացու առողջությանը վերաբերյալ հիշատակումը, որովհետև քիչ չեն դեպքերը, երբ կրոնական կազմակերպությունների անդամները հրաժարվում են արյան փոխներարկումից, վիրահատություններից հենց իրենց կրոնական համոզմունքների պատճառով՝ դրանով իսկ մահվան դատապարտելով իրենց կամ իրենց երեխաներին:

«Ես կարծում եմ, որ սա պասիվ էվթանազիա է, իսկ Հայաստանում այն արգելված է»,- ընդգծեց նա:

Օրինագծի հեղինակը տեղեկացրեց, որ ուղղումներով նախատեսվում է նաև կազմակերպությանը կրոնական կարգավիճակ տալու կարգի վերանայումը. այժմ արդեն այդ կարգավիճակը ստանալու համար անհրաժեշտ է ոչ թե 200, այլ 500 հավատացյալ անդամ, ովքեր չպետք է լինեն մինչև 16 տարեկան երեխաներ՝ անկախ կրոնական արարողություններին ունեցած նրանց մասնակցությունից ու այլ հանգամանքներից:

«Նաև անհրաժեշտ է վերագրանցել Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները, այնպես ինչպես վերագրանցվեցին ԶԼՄ-ները, քաղաքական ու հասարակական կազմակերպությունները»,- ավելացրեց նա:

Ինչպես հայտնեց խորհրդարանականը, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝  որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում.--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: