486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը նպատակաուղղված է փոքր և միջին բիզնեսի աջակցության համար հավելյալ միջոցների ներգրավմանը
14:54
19 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի հավելյալ վարկային միջոցներ ներգրավելու համար՝ փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ փոքր և միջին բիզնեսին տրամադրվող վարկային միջոցների ծավալների փուլային ավելացման մասին», - հինգշաբթի ասաց նա կառավարության նիստի ժամանակ։

Այս կապակցությամբ Սարգսյանը նշեց, որ կառավարությունը մտադիր է այս ուղղությամբ աշխատանքներ սկսել այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկի կողմից 50 միլիոն դոլարի չափով ստացված միջոցներն առևտրային բանկերի միջոցով կբաշխվեն փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների շրջանում։

ՀՀ ԱԺ պատգամավորները փետրվարի 18-ին վավերացրել են Համաշխարհային բանկի հետ 50 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը՝ «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելության ապահովման ծրագրով»։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշեց, որ շնորհիվ այն բանի, որ վարկի տրամադրմանն ուղղված համապատասխան բոլոր ընթացակարգերն ավարտվել էին ռեկորդային կարճ ժամանակահատվածում, Համաշխարհային բանկի հավաստմամբ՝ միջոցները կարող են տրամադրվել մոտակա երկու շաբաթվա ընթացքում։

Փետրվարի 24-ին Համաշխարհային բանկը հաստատել է 85 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չորս ծրագրերից բաղկացած փաթեթը, որը նախատեսված է Հայաստանում գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար։ Վարկի 50 միլիոն ԱՄՆ դոլարի չորրորդ վարկն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական մատչելիության ծրագրին՝ ճգնաժամի պայմաններում տեղական ձեռներեցությանն աջակցելու նպատակով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: