477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն ողջունում է ԵԽԽՎ բանաձևերի կատարմանն ուղղված Հայաստանի քայլերը
14:23
19 Մարտի 2009

ԵԱՀԿ-ն ողջունում է  Հայաստանի քայլերը, որոնք ուղղված են Եվրոպի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևերի պահանջների կատարմանը, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Սվեն Հոլդարը։

«Մենք ողջունում ենք ԵԽԽՎ բանաձևերի կատարմանն ուղղված Հայաստանի քայլերը, սակայն կարծուm ենք, որ դեռևս շատ բան կա անելու», - ասաց Հոլդարը Երևանում մարտի 19-20-ն անցկացվող «Մարդու իրավունքները Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ։

2009 թ.-ի հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստի ժամանակ Հայաստանի առնչությամբ ընդունվել է թիվ 1643 բանաձևը, որով Վեհաժողովը հրաժարվել է Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների կապակցությամբ հայկական պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառել՝ դա հիմնավորելով խնդիրների լուծման հարցում հայկական իշխանությունների քաղաքական կամքի առկայությամբ։

Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայտարարում էին, որ Հայաստանն ամբողջովին չի կատարել նախկին՝ 1609 և 1620 բանաձևերի դրույթները, չի ազատել ձերբակալվածներին և չի անցկացրել մարտյան իրադարձությունների անաչառ քննություն, ինչի հետևանքով զոհվել էր տասը և վիրավորվել ավելի քան 200 մարդ։

Հոլդարը պատրաստակամություն հայտնեց՝ հնարավորինս աջակցել Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացմանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հասնելու հիմնական միջոցը հասարակության բաց լինելն է։

Հայաստանում Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեեն իր հերթին նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ձեռքբերման գործում առավելագույն հաջողության հասնելու երաշխիքը հասարակական կառույցների հետ պետության մարմինների համագործակցությունն է։

Կոնֆերանսը կազմակերպել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը (OSIAF)՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության աջակցությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: