482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների խնդիրը հատկապես հրատապ է լրագրողների նկատմամբ բռնության կիրառման համատեքստում. Հայաստանում ԱՄՆ դեսպան
14:05
19 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների խնդիրը հատկապես հրատապ է լրագրողների նկատմամբ բռնության կիրառման համատեքստում, կարծում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

«ԶԼՄ-ների ազատությունը հայտնվում է առաջին տեղում և յուրահատուկ հրատապություն է ձեռք բերում այն ժամանակ, երբ լրագրողները բռնության են ենթարկվում», - ասաց Յովանովիչը Երևանում մարտի 19-20-ին անցկացվող «Մարդու իրավունքները Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ։

Խոսքի ազատության պաշտպանության հայկական կենտրոնի ամենամյա հաշվետվության համաձայն՝ 2008 թ.-ին հանրապետությունում գրանցվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 48 դեպք, ինչը երկու անգամ ավելի է, քան 2003 թ.-ին։

2008 թ.-ին գրանցվել է ֆիզիկական բռնության կիրառման 18 դեպք՝ 2003 թ.-ի 7 դեպի համեմատ, իսկ լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու 16 դեպք՝ 2003 թ.-ի 13 դեպքի համեմատ։ Տեղեկատվություն ստանալու լրագրողների իրավունքը խախատվել է 14 անգամ՝ հինգ տարի ավելի վաղ գրանցված հինգ դեպքի համեմատ։

Յոնանովիչի խոսքերով՝ հեռուստատեսության թվայնացմանը վերաբերող ՀՀ օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխությունները ևս սահմանափակում են բազմակարծությունը ԶԼՄ-ներում։

«Նախևառաջ անհրաժեշտ է բացատրել ժողովրդին, թե ինչպես պետք է ընթանա թվայնացման գործընթացը», - կարծում է դեսպանը։

ՀՀ խորհրդարանը սեպտեմբերին առաջին ընթերցմամբ քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որը նախատեսում է, մասնավորապես, հեռուստա-ռադիոհեռարձակման արտոնագրի տրամադրման կարգի վերանայում։ Հեռուստա-ռադիոհեռարձակման արտոնագրման մրցույթը հետաձգվել է մինչև 2010 թ.-ը։ Փոփոխությունները փաթեթը նախատեսում է նաև մինչև 2015 թ.-ը անալոգային հեռարձակումից անցում թվային հեռարձակման։

Յովանովիչի խոսքերով՝ բազմակարծության և խոսքի ազատության տարածման համար անհրաժեշտ է փոքր, տեղական ԶԼՄ-ներին լիարժեք զարգանալու հնարավորություն տալ։

Միաժամանակ դիվանագետն ընդգծեց, որ ԶԼՄ-ներն էլ պետք է պատասխանատվությամբ մոտենան խոսքի ազատության իրացմանը, չխեղաթյուրեն իրենց տրամադրված տեղեկատվությունը։

«Մարդու իրավունքները Հայաստանում» կոնֆերանսը կազմակերպել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության hիմնադրամը (OSIAF)՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: