478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ լրացումներ են կատարել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում
13:49
19 Մարտի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեցին «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի փոփոխությունները։

Ինչպես տեղեկացրեց փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, փոփոխություններով հստակեցվում է Ոստիկանության զորքերի լիազորությունների ցանկը, փոփոխություններ են արվում զորքերի կառուցվածքում և կանոնակարգվում է դրանց անցումը պայմանագրային ծառայության։

«Փոփոխությունների համաձայն՝ ճշտվում են Ոստիկանության զորքերի խնդիրները, նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը այսուհետ չի դիտարկում ոստիկանության զորքերի պարտականության մաս՝ թողնելով այն քրեակատարողական ծառայությանը», - տեղեկացրել է նա։

Փոխոստիկանապետի խոսքերով՝ առաջարկվող փոփոխությունները մտցնելու  դեպքում կճշտվեն Ոստիկանության զորքերի գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի պահպանման, այդ թվում նաև արտակարգ իրավիճակների դեպքում։

Ինչպես նշել է Հունանյանը՝ առանձին գլխում շարադրվել են  ոստիկանության զորքերի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հիմքերն ու պայմանները։

Ոստիկանության գեներալ-լեյտենանտը տեղեկացրել է, որ կատարվող փոփոխությունների համաձայն՝ կանոնակարգվում է նաև Ոստիկանության զորքերի անցման կարգը պայմանագրային ծառայության, որը ենթադրվում է ավարտել 2012 թ.-ին։

Հունանյանն ավելացրել է, որ անցումը կատարվելու է աստիճանաբար՝ Ոստիկանության զորքերում ծառայություն անցնող ժամկետային զինծառայողների թվի կրճատման միջոցով։

Հունանյանի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին Ոստիկանության զորքերում ժամկետային զինծառայողների թիվը կկազմի շուրջ 3 հազար մարդ, պայմանագրային զինծառայողներինը՝ 546 մարդ, 2010 թ.-ին այս ցուցանիշը կկազմի, համապատասխանաբար, 740 և 1,1 հազ. մարդ, իսկ 2011 թ.-ի վերջին Ոստիկանության զորքերում ծառայություն կիրականացնեն 1,8 հազ. պայմանագրային զինծառայողներ։

Անհրաժեշտ է նշել, որ օրինագիծը երկրի խորհրդարանում ակտիվ քննարկումների պատճառ է դարձել։

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունն օրենքում փոփոխություններ կատարելուն դեմ է արտահայտվել՝ համարելով, որ Ոստիկանության զորքերին տրվում են հասարակական կարգուկանոնի պահպանման և ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման չափազանց լայն լիազորություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: