480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ ղեկավարությունը մտահոգություն է հայտնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի՝ վերջերս արած հայտարարության կապակցությամբ
12:06
19 Մարտի 2009

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը կարծում է, որ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի՝ վերջերս արած հայտարարությունները կարող են վարկաբեկել երկու բարեկամ երկների` Հայաստանի և Ռուսաստանի մակարդակով իրականացվող զանգվածային նախագծի հեղինակությունը:

«Այսօր մենք ստեղծում ենք անհրաժեշտ նախապայմաններ ՀՀ երկաթուղային տրանսպորտի երկարաժամկետ արդյունավետության և ֆինանսական կայունության ապահովման համար: Մեր նպատակն է` սպառողական ծառայությունների որակի բարձրացումը, Հանրապետության տրանսպորտային արտադրության զանգվածների ավելացումը, եվրոասիական տրանսպորտալոգիստական համակարգում ինտեգրացիան: Սակայն նշված ռազմավարության իրականացման համար մեզ անհրաժեշտ են ըմբռնում և կոռեկտ վերաբերմունք համապատասխան պետական մարմինների կողմից», - ասվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ուղղված «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի բաց նամակում։

ՀԿԵՈՒ ղեկավարությունը հիշեցնում է, որ մարտի 17-ին նախարարի կողմից անցկացվել է ԶԼՄ որոշ ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում հայտարարվել է, որ 2008թ. ընկերության ներդրումային ծրագիրը կատարվել է նախատեսված ծավալի ընդամենը 28 տոկոսի չափով, իսկ ընկերության ղեկավարությունը չի կատարել Կոնցեսիոն պայմանագրի որոշ կետերը:

«Այդ կապակցությամբ հայտնում եմ Ձեզ, որ ՀԿԵ ներդրումների ծավալը 2008թ. կազմել է 2.5 միլիարդ ռուբլի (դրամական միջոցների շարժով), որոնցից իրացվել էր մոտ 1 միլիարդ ռուբլի (հիմանական ֆոնդերի մուտքագրմամբ): Իսկ միջոցների մնացած մասն անցնում է 2009թ. ներդրումային ծարգրի մեջ: Կոնցեսիոն պայմանագրի կատարման շրջանակներում մուտքագրվել են 612 միլիոն ռուբլի գումարի չափով հիմնական ֆոնդեր, ինչը կազմում է 2008թ. Կոնցեսիոների պարտավորությունների 61%», - ասվում է նամակում։

Ընթացիկ տարվա սկզբին «ՀԿԵ» ՓԲԸ և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ստեղծվել էր Կոնցեսիոն պայմանագրի կատարման մոնիտորինգի հատուկ հանձնաժողով: Մեր համագործակցության շրջանակներում արդեն իսկ անցկացվել է 3 խորհդակցություն, որոնց ընթացքում մշակվել են Հանրապետության երկաթուղային տրանսպորտի առջև ծառացած խնդիրների միասնական տեսակետը և դրանց լուծման ուղիները:

«Ձեր կողմից որդեգրված երկխոսության ձևը չի նախատեսում կառուցողականություն և արդյունավետություն։ Հայաստանի երկաթուղային տրանսպորտի առջև դրված խնդիրներն այնքան բարդ են, որ պահանջում են մշտական ուշադրություն և զգուշավոր վերաբերմունք», - նշվում է նամակում։

Ինչ վերաբերում է մեր սակագնային քաղաքականությանը, ապա, Շայդուլլինի խոսքերով, ընկերությունը ճկուն սակագնային քաղաքականության կողմնակից է:

«Ճգնաժամի պայմաններում մենք ստիպված ենք պահպանել ոչ բարձր սակագներ տնտեսական պահուստի բացակայության հետ հանդերձ` փոխադրումների ծավալները պահպանելու, եկամտային մուտքերը և անձնակազմի բեռնվածությունն ապահովելու համար: Մեր նպատակը Հայաստանում գործարարությանն աջակցելն է: Ընդ որում հարկավոր է հատուկ ընդգծել, որ ընկերության կողմից սահմանված սակագները չեն ծածկում ընթացիկ շահագործման ծախսերը», - նշվում է նամակում։

Նախարարին ուղղված բաց նամակում նաև ասվում է, որ Հայաստանի Հանրապետության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ միջև Կոնցեսիոն պայմանագրի իրականացման նպատակով 2008թ. սկզբին ստեղծված և հունիս ամսից իր գործունեությունը սկսած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հանդիսանում է համազգային ընկերություն, որի հիմնական առաքելությունը ՀՀ տնտեսական համակարգի զարգացումն է:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։