481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Արգենտինայի դեսպանություն կբացվի
10:56
19 Մարտի 2009

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները հրամանագիր է ստորագրել Երևանում Արգենտինյան Հանրապետության դեսպանության հիմնադրման մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Կիրչները հրամանագիրը ստորագրել է երեքշաբթի՝ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանայի և Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ներկայությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հանդիսավոր արարողությանը  ներկա էին նաև Հայ  Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Բուենոս Այրեսի հայկական համայնքային կառույցների ղեկավարները, արգենտինահայ ճանաչված գործարարներ Էդուարդո Էռնեկյանը, Մուրադ Էռնեկյանը, արդարադատության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, Բուենոս Այրեսում լույս տեսնող հայկական թերթերի լրագրողներ:

Ֆերնանդես դե Կիրչների խոսքերով՝ Արգենտինայի նախագահի կողմից հրամանագրերի ստորագրման արարողակարգը չի նախատեսում այն հանդիսավոր պայմաններում և այլոց մասնակցությամբ իրականացումը, «սակայն երբ խոսքը վերաբերում է բարեկամ ժողովրդին և բարեկամ պետությանը, կարելի է բացառություն անել»։

Արգենտինայի նախագահը  բարձր է գնահատել արգենտինա-հայկական հարաբերությունների ներկա վիճակը։ «Երևանում Արգենտինայի դեսպանության բացման մասին որոշումը, որն ի դեպ առաջինն է Հարավային Կովկասում, վկայում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորոցման մեր ցանկության մասին», - ասել է նա։

ՀՀ դեսպանն իր հերթին, գոհունակություն հայտնելով Երևանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ, նշել է, որ Արգենտինայի դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը Հայաստանում թույլ կտա առավել օգտագործել երկու երկրների հնարավորությունները քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման համար:

Համայնքային կառույցների ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին տասնամյակների ընթացքում  հայերի նկատմամբ դրսևորած եղբայրական վերաբերմունքի, 2006թ.-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին օրենքի ընդունման և նախագահ Կիրչների կողմից    այն վավերացնելու համար, նշել են որ Երևանում Արգենտինայի դեսպանության բացմամբ իրենք կունենան արգենտինյան տուն Մայր Հայրենիքում։

Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը Արգենտինայի նախագահին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հրավերն ընդունվել է: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: