483.51
-0.8
586.16
+7.51
8.55
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը
20:03
18 Մարտի 2009

Մարտի 18-ին Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալւթյանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. փետրվարի 27-ի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է Արագածոտնի մարզի, Ավագ Գաբրիելյանը և Սերոբ Մանուկյանը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Ստանձնելով պաշտոնը, նրանք երդվել են «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ նախագահն ասել է. «Այսօր ձեզ համար և պատասխանատու, և հանդիսավոր օր է: Դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվեցիք ծառայել արդարությանն ու արդարադատությանը: Մի առիթով ես ասել եմ, որ մեր հասարակության մեջ ամենամեծ դժգոհությունը անարդարությունից է, իսկ ամենամեծ պահանջն արդարությունն է: Դա եղել է, կա և այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարանում: Դուք դատավորի պաշտոնը ստանձնում եք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ տեսանելի և անտեսանելի հազարավոր թելերով կապված եմ միմյանց հետ, որտեղ գրեթե բոլորը ծանոթ-բարեկամներ են, և որտեղ, ցավոք սրտի, շատ պարագաներում ընդունված չէ ծանոթ-բարեկամին մերժելը: Այդ պայմաններում դուք պետք է լինեք անաչառ, լայնախոհ և արդարամիտ»:

Երկրի ղեկավարը կարևորել է հավատարմությունը տրված երդմանը և հաջողություն մաղթել նորանշանակ դատավորներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: