480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԱՀՀ-ն հույս ունի, որ Օբաման կհաստատի հայերի Ցեղասպանության վերաբեյալ իր դիրքորոշումը
20:02
18 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարություն է տարածել, որում հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլին Թուրքիա կատարելիք իր այցի ընթացքում կհաստատի հայերի Ցեղասպանության իր դիրքորոշումը։

ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, այցը Թուրքիա, ամեն ինչից զատ, բացառիկ հնարավորություն է հայերի Ցեղասպանության պատմական ճշմարտության մասին Օբամայի հայտարարությունները հաստատելու համար։  

«ԱՀՀ-ն լիովին համաձայն է նախագահ Օբամայի, փոխնախագահ Բայդենի և Պետքարտուղար Քլինթոնի հետ, թե հայերի Ցեղասպանությունը պատմական փաստ է, որը պետք է ճանաչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում ԱՀՀ-ում հիշեցրեցին Օբամայի խոսքերը սենատոր եղած ժամանակ, որ «Ամերիկան արժանի է մի առաջնորդի, որը ճիշտն է ասում հայերի ցեղասպանության մասին և վճռական է արձագանքում բոլոր ցեղասպանություններին»։  

«ԱՀՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում փոփոխություններ կլինեն, այդ թվում և Բուշի վարչակազմի դոկտրինայից հրաժարվելը, որն արգելում էր Պետդեպարտամենտի պաշտոնատար անձնանց հրապարակավ ճանաչել հայերի Ցեղասպանությունը, որը Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն բնորոշեց որպես ռասայական ոչնչացում»,- ասվում է հայտարարության մեջ։   

ԱՀՀ-ն նաև գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի մտերմացման նշանների առնչությամբ՝ բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համարձակ քայլերն այդ ուղղությամբ։

«Սակայն հայերի Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է հարաբերությունների նորմալացման գործընթացի և Հայաստանի 15-ամյա շրջափակման վերացման գերին դառնա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: