483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հայկական համագումարը կողմ է, որ Հայոց ցեղասպանության նոր բանաձևը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին
18:10
18 Մարտի 2009

Ամերիկայի հայկական համագումարը կողմ է Հայոց ցեղասպանության նոր՝ թիվ 252 բանաձևը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնելու փաստին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱՀՀ-ից, օրենսդրական նախաձեռնությունն առաջ է քաշվել Ներկայացուցիչների պալատի կոնգրեսմեններ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, Ներկայացուցիչների պալատի Հայաստան-ԱՄՆ պատգամավորական խմբի համանախագահներ Ֆրենկ Պալոնեի և Մարկ Քըրքի կողմից, ովքեր երկար ժամանակ է՝ աջակցում են հայկական հարցերին։

Բանաձևն արդեն ստացել է երկու կուսակցությունների աջակցությունը։ Աջակցության իրենց պատրաստակամությունը ստորագրություններով հաստատել է Կոնգրեսի 77 անդամ։ Բանաձևը մշակվել է 106 բանձևից հետո, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է ԱՄՆ 110-րդ գումարման Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից։

«Համագումարը հավանություն է տալիս կոնգրեսմեններ Շիֆի, Ռադանովիչի, Պալոնեի և Քըրքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ներդրումը նախաձեռնելու գործողություններին»,- ասաց ԱՀՀ գործոդիր տնօրեն Բրայան Արդունին։

Նրա խոսքերով, այդ բանաձևը հնարավորություն կընձեռի ԱՄՆ-ին իր վրա վերցնել առաջատարի դերը ցեղասպանության ճանաչման և կանխարգելման հարցում։

Նախորդ ամիս Համագումարը գործարկել է նոր վեբ-կայք՝ նվիրված ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Բանաձևի ներկայացման տանդեմում Համագումարը տեղադրել է կայքում «Կոտրեք ժխտման շղթաները» անվանումով նոր տեսանյութ, որը խրախուսում է ակտիվիստներին և այն մարդկանց, ովքեր ձգտում են, որ իրենց ներկայացուցիչը նույնպես կողմ հանդես գա մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր այս նախաձեռնությանը։
  
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։