480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանը ուղղումներ է մտցրել երկրի Քրեական օրենսգրքում
17:22
18 Մարտի 2009

Հայ խորհրդարանականները չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ մտցրին ՀՀ Քրեական օրենսգրքում։

Ինչպես հայտնեց օրինագծի հեղինակներից մեկը, պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջին ընթերցմամբ նախագծի հավանության արժանանալուց հետո փաստաթղթում կատարվեցին որոշակի հստակեցումներ՝ կապված, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկությունների հետ։   

Նրա խոսքերով, հիմնական փոփոխությունը անդրադարձել է ՀՀ ՔՕ 225 հոդվածին, որը պատասխանատվություն է սահմանում բռնությամբ, ավերումներով և հրդեհներով ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։

«Սակայն հոդվածը չէր պարունակում զանգվածային անակարգություններ հասկացությունը։ Փոփոխությունների համաձայն, զանգվածային անկարգությունների տակ հասկացվում են երկու կամ ավելի մարդկանց հանրորեն վտանգավոր գործողությունները, որոնք ուղեկցվում են բռնությամբ, ավերումներով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ սարքավորումների կիրառմամբ կամ էլ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով»,- տեղեկացրեց նա։

Ուղղումներով առաջարկվել է նաև ուժը կորցրած համարել 225 հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 6-ից 12 տարի ժամկետով։  

Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի ղեկավարը, նման քայլն անգլիական փորձի արտացոլումն է և վկայում է այն մասին, որ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների հանցավոր գաղափարը ուղղված չի եղել սպանություն իրականացնելուն։

Ուղղումներով փոփոխվում է նաև 225.1 հոդվածը. Անօրինական հանրային միջոցառումների կազմակերպում և անցկացում։ Մասնավորապես, նոր խմբագրությամբ պատասխանատվություն է սահմանվում ոստիկանության համապատասխան ներկայացուցիչների՝ զանգվածային միջոցառումները դադարեցնելու մասին կոչերը չիրականացնելու համար։   

Կատարվող փոփոխություններով խմբագրվում է նաև ՀՀ ՔՕ 300 հոդվածը՝ «Իշխանությունը յուրացնելը», համաձայն որոնց իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանդրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը` պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

Նախատեսվում է նաև քրեական պատասխանությունից ազատել անձանց, որոնք կամավոր կերպով հայտնել են տվյալ հանցագործության մասին դրա նախապատրաստության փուլում։

Ուղղումների համաձայն, ՀՀ ՔՕ տեքստ են մտցվում երկու նոր հոդվածներ 300.1 և 300.2։ 300.1 նոր հոդվածով «Սահմանադրական կարգը տապալելը», կարգի տապալման տակ հասկացվում է ՀՀ Սահմանադրության 1-5 հոդվածների նորմերի փաստացի վերացումը, ինչը պատժվում է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով։ 

ՀՀ Սահմանադրության 1-5 հոդվածները, մասնավորապես սահմանում են, որ Հայաստանը ինքնավար, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Տվյալ հոդվածները հռչակում են, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները գերագույն արժեք են, իսկ պետությունը ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն։   

300.2 հոդվածի համաձայն «Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը» պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

Մտցված ուղղումների համաձայն, փոփոխություններ են կատարվել նաև երկրի Քրեկան օրենսգրքի 301 հոդվածում՝ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նախատեսված նորմերը փաստացի վերացնելը» պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

Uույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:

Նորացված հոդված 301-ի համաձայն, իշխանությունը յուրացնելուն, uահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: