482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը պետք է ավելի զգոն լինի զանգվածային անկարգությունների կրկնությունը թույլ չտալու համար
16:40
18 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը պետք է ավելի զգոն լինի 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը։   

«Զանգվածային միջոցառումների ժամանակ Ոստիկանությունը միշտ պետք է պատրաստ լինի հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանմանը։ Կարծում եմ, որ մարտի 1-ը մեզ բոլորիս համար զգոն լինելու դաս է եղել, որպեսզի նման երևույթները ապագայում չկրկնվեն»,- ասաց Հունանյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Ոստիկանության պետի տեղակալի խոսքերով, այդ օրերին ստեղծված իրավիճակը բնական չէր, տեղի էին ունենում զանգվածային անկարգություններ, զոհվում էին մարդիկ։

Նա նշեց, որ այդ դեպքերից հետո իրենց պաշտոններից ազատվել են մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում Ոստիկանության Զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը։

«Բոլորի համար էլ պարզ են մարտի մեկի դեպքերն ու դրանց հետևանքները։ Պաշտոններից ազատելու առիթ հանդիսացավ այն, որ նրանք չկարողացան ստեղծված իրավիճակում ճիշտ կազմակերպել աշխատանքները»,- ավելացրեց գեներալ-լեյտենանտը։

Միևնույն ժամանակ Հունանյանը նշեց, որ ներկայում պետք չէ քննարկել տվյալ անձանց մեղավոր լինելու հարցը, քանի որ մեղքի առկայությունը կամ բացակայությունն ապացուցվում է միայն հետաքննության լիակատար ավարտից հետո։  

«Միայն այդ ժամանակ մենք կտեսնենք՝ մեղավոր եղել են արդյոք հրամանատարն ու մյուս աշխատակիցները։ Սա վերաբերում է նաև Ոստիկանության նախկին պետի Հայկ Հարությունյանին, քանի որ հենց ոստիկանության պետն է իրականացնում Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն ու հրամանատարությունը։ Սա վերաբերում է մեզ բոլորիս, նրանց, ով այդ օրը ծառայություն մեջ է եղել, այդ թվում և ինձ»,- ընդգծեց Ոստիկանության պետի տեղակալը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: