482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանը վավերացրել է 25 մլն դոլար գումարի համաձայնագիրը ՀԲ -ի հետ
16:08
18 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ վավերացրել են Հայաստանի և ՀԲ խմբում ընդգրկված Միջազգային զարգացման ասոցիացիայի (International Development Association) միջև կնքված Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրը։

Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, համաձայնագրի արժեքը 25 մլն դոլար է, սրանից զատ նախատեսվում է նաև 5,4 մլն դոլարի չափով համաֆինանասավորում հայկական կողմից։  

Արամյանը տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի ծրագրվում է շուրջ 100 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների վերականգնումը Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում։

Հայաստանի և ՀԲ-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2009 թ.-ի փետրվարի 26-ին, հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Համաձայնագրի նպատակը կենսական կարևորության ճանապարհների և դրանց առանձին հատվածների վերականգնմանը, ինչպես նաև շինարարության ոլորոտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանն աջակցելն է։   
 
IDA-ն տրամադրում է անտոկոս վարկեր՝ 30-40 տարվա մարման ժամկետով և առաջին տասը տարիների ընթացքում հիմնական վճարումների տարկետման իրավունքով։

Հայաստանի հետ համագործակցության ընթացքում, 1992 թվականից ի վեր Համաշխարհային բանկը տրամադրել է վարկեր 1,162 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով։ Ներկայում 16 ծրագիր իրագործման տարբեր փուլերում է, ծրագրերի համար կտրամադրվի 94 մլն ԱՄՆ դոլար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: