484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 20-ին
15:03
18 Մարտի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի մարտի 20-ին։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

««Ժառանգություն» կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ուրբաթ», - չորեքշաբթի լրագրողներին ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Միաժամանակ նա նշեց, որ «Ժառանգությունը» բարձր է գնահատում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գործունեությունը ընդդիմադիր դաշտում, սակայն կարծում է, որ Կոնգրեսը չպետք է որոշում ընդուներ Երևանի քաղաքապետի ընտրություններին առանձին գնալու մասին։

Նրա խոսքերով՝ թեկնածուների ընտրության հարցի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության առաջարկությունները փոխանցվել էին ՀԱԿ-ին, սակայն դրանց Կոնգրեսը հավանություն չտվեց։ Կուսակցության համաձայն՝ ցուցակում առաջինը պետք է լիներ «Ժառանգության» ներկայացուցիչը։

Կոնգրեսն իր հերթին «Ժառանգություն» կուսակցությանը ներկայացրեց առաջարկվող ցուցակը, որտեղ առաջին տեղում էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և միայն երրորդ տեղն էր տրված «Ժառանգությանը»։ Ընդհանուր առմամբ՝ Կոնգրեսի ցուցակում «Ժառանգություն» կուսակցությանը տրվում էր միայն ութը տեղ։

«Ընդդիմությունը միասնական է, թեև դրսևորվում է ի դեմս ՀԱԿ-ի և «Ժառանգության», և մեր ընդհանուր նպատակը ներկայիս իշխանության նկատմամբ ընդդիմության հաղթանակն է», - ասաց Խուրշուդյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։